ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 12
ՀԱՆՁԻՆ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ՀԵՂԻՆԱԿԻ ԵՍ ԳՏԱ ԻՄ
ՄՇՏԱԿԱՆ ԶՐՈՒՑԱԿՑԻՆ
Իմ գիտական կենսագրությունը մասամբ ոչ սովորական է, երկատ-
ված: Այն սկսվել է տակավին ուսանողական տարիներին Լենինգրադի
Էրմիտաժում, երբ իմ երկրորդ ուսուցիչը (առաջինը իմ հայրն էր)՝ մեզա-
նում լավ հայտնի Իգոր Միխայիլի Դյակոնովը, ինձ հանձնարարեց մշակել,
այսինքն՝ կարդալ, թարգմանել, մեկնաբանել և հրատարակել հելլենիստա-
կան դարաշրջանի բաբելոնյան սեպագիր տախտակների էրմիտաժյան
հավաքածուն: Հետագա ողջ կյանքում ասուրագիտությունից ես այլևս չեմ
բաժանվել: Արտասահմանում հրատարակել եմ Բեռլինի առաջավորասիա-
կան թանգարանի համաբնույթ հավաքածուն ու հելլենիստական Բաբելոնի
քաղաքին վերաբերող տասնյակ հոդվածներ, որոնք այստեղ՝ Հայաստա-
նում, գործնականորեն ոչ ոքի հայտնի չեն:
Հայագիտություն մուտք եմ գործել արդեն ասպիրանտ եղած ժամա-
նակ, բայց դարձյալ Հին Հայաստանի քաղաքին վերաբերող թեմայով, որը
հետո վերաճեց նրա սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային
պատմության: Ինձ ամբողջապես գրավեց Մովսես Խորենացու «Հայոց
պատմությունը»: Հանձին «Հայոց պատմության» հեղինակի՝ ես գտա իմ
մշտական զրուցակցին: Նա ինձ գերեց իր խոր, գերբնական համակարգ-
վածությամբ, հոգեբանականությամբ և առեղծվածայնությամբ: Ընդ որում`
նրա գլխավոր հանելուկայնությունը այն չէ, ինչպես բոլորը կարծում են, թե
որ դարում է նա ապրել ու ստեղծել, այլ այն, թե որտեղից է հայթայթել իր
հարստագույն տեղեկությունները ոչ միայն իրենից ոչ վաղ անցյալի մասին,
այլև իրենից կեսհազարամյակ, իսկ երբեմն էլ մեկ ամբողջ, նույնիսկ երկու
հազարամյակ առաջ: Հենց այդ ուղիների, ինչպես նաև նրա հայթայթած
տեղեկությունների մշակումն ու մատուցման եղանակների որոնումը դար-
ձան իմ վերջին 3-4 տասնամյակների հետազոտությունների առարկան:
Իբրև միջանկյալ արդյունք՝ «Հայոց պատմության» գրաբարից ռուսերեն
թարգմանությունը եղավ, որ ես հրատարակեցի Մ.Էմինի թարգմանությու-
նից մեկ հարյուրամյակ անց:
Ես հիմա էլ «բռնված եմ» Մովսես Խորենացու առեղծվածներով և
մենագրություն եմ պատրաստում նրա «Պատմությունը» կազմող համա-
կարգերի շուրջ, այդ թվում՝ Հայոց եկեղեցու 1700-ամյակի՝ Հայաստանում
կրոնի էվոլյուցիայի մասին, ներառյալ նրա բեկումնային պահը՝ հայերի
դարձը քրիստոնեություն:
ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
12