գական ») Խորէն Խորխոռունու ձախակողմեան գնդի հետ միասին Աբարաբաշիի գետանցով շեշտակի անցել է Տղմուտի արեւմտեան ափը( ծագող արեւի կողմից) ու գրոհել թշնամու աջ թեւի, այսինքն ՝ համալրուած յետնապահի եւ գումակի վրայ(« գունդն Հայոց հասեալ անցանէին, ձի ի վերայ առեալ ՝ յարձակէին մեծաւ զաւրութեամբ, սաստկապէս բախեալք »)։
Այդպիսի գրոհի նպատակն էր ՝ ջախջախել թերի ծաւալուած եւ գլխաւոր ուժերը կենտրոնում դասաւորած( այդ թւում ՝ մեծահռչակ « Մատեան » գունդը) թշնամու աջ թեւի մարտաշարքերը, դրանց մնացորդները շպրտել(« գլորել ») կենտրոնի շարքերի վրայ ու ծագած խուճապի արդիւնի շնորհիւ փախուստի մատնել ամբողջ հսկայ բանակին ։ Նոյն պահին գրոհ են սկսել նաեւ միւս երկու ճակատները, սակայն այնտեղ մինչեւ վերջ գերակշռել են նետաձգութիւնն ու նիզականետութիւնը(« ի մէջ ամպոց շփոթելոց ճայթմունս գործէր »), իսկ գետանցում չի արուել(« խումբ արարեալ ամենայն բազմութեանն ՝ զգետն ի մէջ փակէին, եւ զանգիտեալ գունդն Պարսից ի դժուարութենէ գետոյն ՝ զտեղեաւն զեռալ սկսան »)։
Հայոց ձախակողմեան գնդերին գրեթէ յաջողուել է կատարել խնդիրը եւ, ջախջախելով Պարսից աջ թեւը ՝ ընդհուպ մօտենալ կենտրոնին(« մինչեւ գունդն Մատեան քակեալ բաժանեցան ի մեծ ամուր պատրաստութենէն, դեռ եւս քաջ քաջ ի փախուստ դառնային »)։ Տարաբախտաբար ՝ հայ զինականներից շատերն սկսել են հետապնդել ու ոչնչացնել ՝ աւելի մեծ չափով դէպի յետեւի ձորակները նահանջող պարսիկներին(« ի գնդէն Հայոց եւ զկնի մնացեալ ի հովիտս լերանցն »), ինչը կազմակերպական չներուող թերութիւն է եղել ։ Այդ ընթացքում Մուշկանը հասցրել է համախմբել ուժերը(« քաջալերէր շուրջ զիւրեաւ զզաւրս Արեաց, որք զտեղի առեալ կային ընդդէմ գնդին Վարդանայ ») եւ իր կենտրոնի մարտունակ գնդերը շրջել Վարդանի զօրախմբի դէմ ՝ ի վերջոյ, օղակելով նրան(« մնայր գազանացն Արտաշրի, որ ի վերայ նոցա նստէր ի բարձր դիտանոցին... ի ձայն մեծ գալարափողոցն զիւր գունդսն ստիպէր եւ յառաջամարտիկ զաւրաւքն զնա ի մէջ փակէր »)։ Չնայած դրան ՝ անզիջում մարտը շարունակուել է մինչեւ մայրամուտ(« յերկարել գործոյ պատերազմին ՝ աւրն տարաժամէր եւ մաւտ առ երեկս կարճատէր ») ու դադարել լոկ Հայոց սպարապետի, Վահան Արծրունու( կենտրոնի գնդից արիաբար ճեղքելով նրա շրջապատուած խմբին միացած) եւ արդէն ոսոխի « նախճիրը » գերխնդիր դարձրած իրենց զօրակիցների նահատակութիւնից յետոյ(« կորովին Վարդան իւրովք քաջ նի-
121