զակակցաւքն ոչ սակաւ նախճիրս ի տեղւոջն գործեաց, յորում տեղւոջ եւ ինքն իսկ արժանի եղեւ առնուլ զկատարեալ նահատակութիւնն ») 1 ։
Սակայն թէկուզ այդ ծանր կորուստներով ՝ թշնամուն շատ աւելի մեծ վնասներ պատճառած Հայոց բանակն Աւարայրում պահպանուեց եւ, գիշերը կազմակերպուած նահանջելով, երկրի ամրոցներում ու ծայրագաւառներում դեռ նոր ահեղ մարտեր մղեց. այնքա ՛ ն ամիսներ, մինչեւ, ի վերջոյ, եկաւ Սասանեանների իրական զիջումների օրը ։ Եւ դրանից յետոյ Ե- ղիշէն արդէն կարող էր տալ Աւարայրի ճշգրիտ գնահատականն իր դիպուկ արտայայտութեամբ. « Քանզի ոչ եթէ կողմ էր ՝ որ յաղթեաց, եւ կողմ էր ՝ որ պարտեցաւ, այլ քաջք ընդ քաջս ելեալ ՝ երկոքին կողմանքն ի պարտութիւն մատնեցան »։ Իսկ մեզ մնում է քաջ նահատակների համար լոկ սերնդէ սերունդ կրկնել. « Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի ՜» 2 ։
ՕԳՏԱԳՈՐԾՈՒԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ
Ալիշան Հ. Ղ. 1890, Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ –
Ս. Ղազար: Ալիշան Հ. Ղ. 1901, Հայապատում, հտ. Բ, Վենետիկ – Ս. Ղազար: Ակինեան Հ. Ն. 1969, Թադէի եւ Սանդխտոյ վկայաբանութիւնը, ՀԱ, Վիեննա, 399-426:
Անանուն 2004, Վկայաբանութիւն Թադէոսի Առաքելոյն... Գիւտ նշխարաց Թադէոսի Առաքելոյն, Առաջաբանը եւ բնագիրը ՝ Յ. Քէոսէեանի, « Մատենագիրք Հայոց », հտ. Գ, Զ դար, Անթիլիաս, 1-22:
1
Ուշագրաւ է, որ անկախ որոշ շեղումներից ՝ ճակատամարտը նոյնանման փուլերով է դիտարկում նաեւ Արմէն Այվազեանը( Айвазян 2016, 281-309).
2
Այս յօդուածին յաւելուած ՝ Ռ. Թարումեան-Յակոբեանի սիրալիր օժանդակութեամբ մեր ձեւաւորած « Աւարայրի դաշտի տարբերակները » եւ « Աւարայրի ճակատամարտը » քարտէզներում փորձել ենք դիտարժան ձեւով ցոյց տալ պատմական ճակատամարտի վայրի տեղորոշման բոլոր վարկածներն ու նրա ընթացքում կողմերի իրական զօրաշարժերը ։ Յաւարտս նաեւ նշենք, որ 2016 թ. Յուլիսի 15-ին ՝ Արտազի Ս. Թադէի վանքի ուխտի օրերի առիթով « Անի տուր » գործակալութեան հաւաքած 10-հոգանոց խմբով Աւարայր-Աբարաբաշիի դաշտ իջանք այդ ուխտի կազմակերպիչ երկու նուիրեալների ՝ ՀԱԵ Ատրպատականի թեմի աշխատակիցներ Կարէն եւ Քրիստ Մկրտչեան եղբայրների ու մի քուրդ տեղացու ուղեկցութեամբ( շնորհակալութի ՜ ւն բոլորին): Հայր Աթանաս վրդ. Մովսէսեանը հոգեհանգստի կարգ կատարեց Աւարայրի նահատակ-հերոսների յիշատակին, իսկ մենք Երեւանից տարած ծաղկեպսակն իջեցրինք Տղմուտ ՝ Էմամղոլի-Բալայի գետանցի մօտ ։
122