ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 120

նակն իջել է իր ծրագրած բախման վայրը՝ «Արտազու» (նոյն՝ Աւարայրի) դաշտ, անցկացրել զօրատես (ըստ Եղիշէի՝ 66 հազ. հեծեալ ու հետեւակ) եւ նախապատրաստել տարածքը։ Սահմանային Հերում կիտուող պարսիկ- ներն ու «ուրացողները» նախ ձգտել են մեծաքանակ ուժի ցուցադրումով եւ քրիստոնէութեան թոյլատրման կեղծ (յամենայն դէպս՝ վստահելի չերաշ- խաւորուած) խոստումով կոտրել հայերի դիմադրելու կամքը եւ լոկ դրա տապալումից յետոյ են դասական ռազմերթի կարգով շարժուել դէպի Ար- տաշատ մայրաքաղաք։ Իրենց դէմ ուղարկուել է Արտազի տէր Ամատունի- ներից Առանձար սեպուհի մոբիլ ջոկատը (2 հազ. հեծեալ), որը մեծ վնաս- ներ է պատճառել մթերք ամբարող (ֆուրաժիր) խմբերին, ապա Պարսից բանակն իր յետեւից «բերել» վաղօրօք ընտրուած վայրը («զոր ընտրեաց յաղագս երկիւղի զաւրացն Հայոց»)՝ «ի շրջափակ տեղի Տղմուտ դաշտին» 1 ։ Պարսիկներին թոյլ են տուել անցնել Աբարաբաշիի գետանցը, բայց յաջորդ գետանցի դիմաց նրանք տեսել են զինավառ Հայոց գնդերին, ում ողջ տեսքն ասում էր, որ լոկ իրենց յաղթելու դէպքում թշնամին կը շա- րունակի ճանապարհը՝ առաջ կամ յետ։ Անշուշտ, Վարդանի խնդիրը հա- կառակորդին պարզապէս ռազմերթի վրայ անսպասելի դիմաւորելը չէր (Մուշկանի լաւ վարժուած զօրքը պարտաւոր էր պատրաստ լինել նաեւ նման՝ երթից անվնաս ծաւալուելու ռազմագործողութեանը), այլ նրա մտա- յղացումն էր՝ ոսոխին ճակատամարտ պարտադրել ա՛յն բնական դիրքե- րում (կոնկրետ՝ բնական արգելք գետանցների միջեւ), որտեղ Հայոց զօրքը կ’ունենար լիարժէք ծաւալուելու տարածք, իսկ առնուազն կրկնակի գերա- կշռող եւ փղերով ու գումակով ծանրացած այդ ոսոխը՝ ոչ։ Նման կերպ պարսիկներին ստիպել են սեղմուելով տեղաւորուել 3 գետանցների յետե- ւում, ուր եւ նրանք սկսել են հնարաւորինս ծաւալուել («տարածանէր երկայ- նէր զճակատն յերկայնութիւն դաշտին մեծի»)։ 3 գետանցների առջեւ 3 գն- դեր դասաւորած Վարդանը, տեսնելով թշնամու «տարածուելը» (այլ ոչ թէ՝ հէնց ընթացքից կենտրոնով գրոհելը), կատարել է իր մշակած ծրագրի յա- ջորդ քայլը. նա իր առանձնացրած չորրորդ՝ հարուածային հեծեալ գնդով («յանձն իւր առնոյր զգունդն չորրորդ»), ըստ ամենայնի՝ գաղտնի (այսին- քն՝ գիշերը եւ երկու գիւղերի միջեւ գետի արեւելեան ափին իջնող բլրաշա- րի թիկունքով) տեղափոխուել է հայկական ձախ թեւի դիրքերը, որտեղից էլ Մայիսի 26-ի վաղ առաւօտեան («մերձեալ էր այնուհետեւ ժամ ելից արե- 1 Առանձարի գործողութիւնների վերլուծութիւնը տե՛ս Хачатурян 1992, 129; Ай- вазян 2016, 212-215. Կը ցանկանայինք նշել, որ վերջին մենագրութիւնը յան- գամանալից պատասխան է տալիս ծագող գրեթէ բոլոր մեծ ու փոքր հարցե- րին եւ դրանով այլ հետազօտողի համար ստեղծում ոչ մի կարեւոր իրողու- թիւն բաց թողած չլինելու վստահութեան մեծարժէք պատեհութիւն։ 120