անկան ի պատերազմին յաւուրն յայնմիկ, զոր ստուգիւ համարեալ, պատմեցին մեզ, տեղեկացեալք ի զաւրագլխացն Պարսից ՝ երեք հազարք հինգ հարիւր քառասուն եւ չորս այր »:
Թովմա Արծրունի, գլ. Բ. ա 1. « Բայց իբրեւ եղեւ մեծ պատերազմ սրբոյն Վարդանայ ընդ Մշկանին եւ ընդ զաւրս Պարսից ի յԱւարայրեան դաշտին, յԱրտազական գաւառին... Եւ անդ Վահան Արծրունի խոյակապ եւ յականաւոր քաջամարտութեամբ ընդ սրբոյն Վարդանայ ճակատ առ ճակատ վառեալ զպատերազմն, իբրեւ հուր ընդ եղեգն ճեմելով ի մէջ քաջ ախոյեանացն Պարսից: Եւ իբրեւ ռազմ երկոցունց կողմանցն խռնեցաւ, եւ ձախոյ կողման թեւն Հայոց պարտել սկսաւ, եւ սրբոյն Վարդանայ մտրակեալ զերիվարն ի փախուստ զախոյեանսն Պարսից դարձուցեալ եւ զկողմն իւրոյ ձեռին գնդին զաւրացուցեալ ՝ անդ Վահան Արծրունի, ընդմիջեալ զգունդն Պարսից ՝ դարձուցանէ ընդդէմ Վարդանայ. եւ անյապաղ... ընկեցեալ ի զաւրացն Պարսից գունդ մի հարուստ ՝ արք իբրեւ ՃԽ: Ի վեր կառուցեալ զաչս սրբոյն Վարդանայ ՝ տեսանէ զանաւրէնն Վասակ Սիւնեաց տէր, եւ զհետ նորա աճապարեալ ՝ արկանեն զնա ի յամրափակ զինեալ վաշտն ի մէջ փղացն. եւ քաջն Վահան Արծրունի ընդ նմա նիզակակցեալ ՝ մեռանին ի միասին քաջքն եւ ընտիրքն, մեծ նահատակք Վարդան եւ Վահան, եւ զվկայիցն անուն ժառանգեալ ՝ կատարեցան ի Քրիստոս սուրբ գունդն Հայոց, ՈՂԶ ոգիք ։ Եւ պատմի այս ի համառաւտութեան Աբրահամու Խոստովանողի: Բայց թէ է ՞ ր աղագաւ պատմութիւն վկայութեան Վահանայ ոչ է գրեալ ի գիրս Եղիշէի պատմագրի ՝ ստուգապէս ա- ռանց յերկուանալոյ ցուցանեմ քում ուսումնասէր քաջահմտութեանդ » 2:
Ահա այս բնագրերն են ամրապնդում մեր համոզումը, որ Աւարայրի ճակատամարտն ունեցել է հէնց վերոնշեալ ՝ բնական յարմար դիրքում ռազմերթը կասեցնելու բնոյթը, այլ ոչ թէ ՝ բաց դաշտում իրար դիմաց երկար կանգնելու եւ չգիտես ինչու ՝ հէնց փոքրաթիւ Հայոց զօրքի գրոհելու, ինչպէս որ դա ընկալում են Ղարազիադինի բաց դաշտի վարկածը պնդողները( ինչ-որ տեղ ՝ ստիպուա ՞ ծ)։ Ընդ սմին ՝ ախոյեանները ե ՛ ւ բուն մարտի ընթացքում, ե ՛ ւ նախորդիւ դրսեւորել են սպասելի ռազմական հմտութիւն ու հետեւողականութիւն ։ Արտաշատի զօրահաւաքից յետոյ Հայոց բա-
1
Թովմա 1887, 79-80; Թովմա 2006, 91; Թովմա 2010, 117-118:
2
Մ. Դարբինեան-Մէլիքեանն այս յղման համար ծանօթագրում է. « Յատկանշական է, որ Վահան Արծրունու անհաւաստի պատմութեան միակ աղբիւրն է մեզ չհասած Աբրահամ Խոստովանողի Համառօտութիւնը, որի գոյութեան մասին հաղորդում է առաջին անգամ եւ միայն Թով. Արծ [ րունի ]: Այդ հանգամանքը դարձնում է կասկածելի սոյն վկայակոչման ճշմարտութիւնը »: Վերջին պնդումը, սակայն, չափազանց խիստ է թւում:
119