նելին Մա [ ղ ] խազ Խորէն 1, հանդերձ երանելեաւն Թաթլաւ, տեառն Վանանդայ, եւ սուրբ արամբն Ներսեհիւ Քաջբերունոյ եւ այլ աւագ նախարարաւքն. եւ ընդ ահեկէն կողմանէ պատրաստէր զինքն իւրով գնդովն եւ իշխանաւն Առաւեղենից Փափագաւ եւ այլ իշխան նախարարաւքն Հայոց. քանզի յայն կողմանէ առաւելապէս երեւէր ղակիշ գնդին Սիւնի զաւրուն եւ այլ զաւրաւոր արանց նշանք դրաւշիցն: Եւ զՀամազասպեան զիւր եղբայրն թողոյր վերջապահ եւ պատուիրէր նմա ՝ մի ՛ զոք բռնադատել, այլ յորդորել միայն բանիւք ՝ յաղագս իւրեանց փրկութեան:
Եւ այսպէս բաժանեալ յերիս առաջս զզաւրսն Հայոց սրբոյն Վարդանայ, եւ աւրհնեալք ի բերանոյ սուրբ քահանայիցն, աւրհնաբանելով զԱստուած ՝ յարձակէին ի վերայ միմեանց երկոքին կողմանքն, Հայոց եւ Պարսից: Եւ ելեւելս արարեալ այնուհետեւ ՝ յառաջէին արք ցանկացաւղք մարտիրոսութեան պսակին, եւ զզաւրսն Պարսից ի փախուստ դարձուցանէին զառաջինն: Իսկ այլ բազմութիւն զաւրացն Հայոց, որք առ հարկի եւ ոչ կամաւ, մանաւանդ զի եւ զայլս... դարձուցանելոյ յետս, որք երկնից բարութեանց ցանկացեալք էին ՝ անդէն ի փախուստ դարձեալ կորնչէին զյաւիտենից կորուստն: Եւ տեսեալ զաւրացն Պարսից զգունդն Հայոց լքեալս եւ պարտասեալս առ ի կոտորել զազգն իւրեանց, հայեցեալ եւ յայն եւս, զի փախուցեալ երթային զաւրքն Հայոց, ի մէջ առեալ շուրջ զնոքաւք ՝ պատեալ ծովանային. ուր եւ ցանկալի խնդրոյն դիպեալք ՝ կատարէին այնոքիկ: Ստիպով այնուհետեւ զհետ փախստէիցն Հայոց անցանէին զաւրքն Պարսից. որոց հասեալ ՝ զոմանս կոտորէին, եւ զայլ ոմանս արգելեալ ի տեղի ինչ ամրոց արգելուին. որոց ոմանք հատեալ զնիզակափակ գիշերոյն պահապանացն եւ զբազումս ի նոցանէ կոտորեալ ՝ գնացին ողջանդամք: Եւ այգոյն ի փախստէիցն Հայոց ձերբակալ արարեալ ՝ ածին ի բանակն եւ կոտորեցին սրով, եւ զայլս բազումս արկեալ ՝ զփղաւք սպանանէին. եւ մնացորդք փախստէիցն յայլ եւ այլ տեղիս Հայաստան աշխարհիս ցրուեցան: Բայց որ ի ժամուն երանելի եւ երկնաւոր կոչմանն եղեն արժանաւորք ընդ սրբոյն Վարդանայ եւ նահատակեցան ՝ են այսոքիկ... [ նոյն ՝ Ե- ղիշէի թուարկած նախարարական անուններն են...] Եւ որպէս շատ խուզիւ եւ բազում քննութեամբ հարցեալ եւ ուսաք զնահատակելոցն թիւս, որք ի տեղւոջ պատերազմին պսակեցան ընդ աւագ նախարարսն ՝ երկերիւր եաւթանասուն եւ վեց այր: Եւ զորս յամրոցացն իջուցեալ սպանին սրով եւ կամ փղաւք կոխեցին ՝ եաւթն հարիւր եւ յիսուն այր. որք լինին միահամուռ հազար երեսուն եւ վեց այր … Իսկ ի զաւրացն Պարսիցն, որք
1
Խորէն Խորխոռունու եւ Ներսեհ Քաջբերունու մասին Փարպեցու այս տուեալը ճիշտ չէ, քանի որ նրանք եղել են զօրքի ձախ թեւում եւ զոհուել այնտեղ ՝ ի տարբերութիւն միւս երկու թեւերի հրամանատարների:
118