ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 112

էր Տիգրան Մեծի ՝ գետափի նեղ շերտով ձգուած հսկայ բանակի դէմ յաղթանակ տարել Լուկուլլոսը Տիգրանակերտի Ք. ա. 69 թ. ճակատամարտում 1: Իսկ Վարդանի այդ գործուն ծրագիրը յաջող չիրացուեց լոկ այն պատճառով, որ իրենց աջ թեւում գլխովին ջախջախուած պարսիկները « գլորուեցին » ոչ թէ կենտրոնի վրայ, այլ դէպի յետեւի ձորակները( արդեօ ՞ ք յիրաւի դիւահնար մի հրամանի հետեւելով, թէ ՞ զուտ ճակատագրական դիպուածով), իսկ այդ ցրիւ ձորակներում նրանց հետապնդմամբ ու ոչնչացմամբ տարուած հայերի ձախ թեւի զօրախմբի դէմ բազմափորձ զօրավար Մուշկան Նիսալաւուրտը հասցրեց շրջել իր ուժեղ կենտրոնի մարտական կազմակերպուած շարքերը:
Պատկերն ամբողջացնելու համար ստորեւ բերում ենք Եղիշէի, Ղազար Փարպեցու եւ Թովմա Արծրունու բնագրերի հիմնական կտորները( մեր որոշ ոչ մեծ կէտադրման սրբագրումներով)՝ ընդգծելով դիմակայութեան յատկանշական դրուագների եւ բուն Աւարայրի ճակատամարտի ընկալման համար առաւել ցուցիչ արտայայտութիւնները 2:
Եղիշէ. «[ Ե յեղանակ, էջ 99-100 3, նախ. 6-10, էջ 634-635 ] Քանզի ինքն իսկ [ Վարդանը ] բռնացեալ ունէր զթագաւորանիստ տեղիսն միաբանութեամբ նախարարացն, որ ոչ քակեցան ի սուրբ ուխտէն, հրաման տուեալ ամենայն զաւրացն ժողովել յԱրտաշատ քաղաք, փոխանակ յետս կացելոցն, որ ելին զհետ իշխանին Սիւնեաց, զեղբարս կամ զորդիս կամ զեղբարցն որդիս ի տեղի նոցա մատուցանէր... Եւ փութով ամենե-
1
Այդ ճակատամարտի մասին մանրամասն տե ՛ ս Ռուբէն Թարումեան-Յակոբեանի մօտ( Акопян 2016, 95-126), յատկապէս ՝ էջ 119, 121, 122-ում:
2
Մեր միւս մատենագիրներն Աւարայրի մասին էական տեղեկութիւններ չունեն: Տե ՛ ս, օր.՝ Ասողիկի մօտ. « Իսկ սուրբն Վարդան միաժողով կալեալ զնախարարսն Հայոց ամս ԺԹ [ var. ԺԲ ] եւ պատերազմեալ ընդ Յազկերտի Պարսից արքայի ՝ մեռանի ի վերայ սուրբ ուխտի եւ քրիստոսական հաւատոց ի դաշտին Աւերայրի, ի գաւառին Արտազու »( Ասողիկ 1885, գլ. Բ. բ, 78; Ասողիկ 2011, 687): Բանասիրական խորը խնդիրների համար յղելով Կարէն Իւզբաշեանի եւ Արմէն Այվազեանի ամփոփիչ հետազօտութիւններին( Իւզբաշեան 2005; Айвазян 2016)՝ այստեղ լոկ համառօտ նշենք, որ իր հաւաստիութեամբ աչքի է ընկնում Եղիշէի շարադրանքը, սակայն ՝ որոշ անհասկանալի պակասներով ։ Աւելի համառօտ Ղազար Փարպեցու մօտ յաճախ նկատւում է նաեւ վատ իմացութիւնից բխող բռնազբօսիկութիւն, բայց ինչ-ինչ դէպքերում նա լրացնում կամ գոնէ հաստատում է Եղիշէի պատմածը ։
3
Ըստ ՝ Եղիշէ 1957: Բացի քննական հրատարակութեան այս էջերից ՝ նշում ենք նաեւ « Մատենագիրք Հայոց »-ի հտ. Ա-ում( Անթիլիաս, 2003) վերահրատարակուած այդ բնագրի նախադասութիւնների համարները եւ էջերը:
112