ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 111

որը, գուցէ, զուգորդել են 2 կմ հիւսիս նոյն ափին գտնուող Էմամղոլի-Բալա գիւղակի հետ( սա նշուած է նաեւ զինուորական 5-կիլոմետրանոց քարտէզում ՝ Իմամկուլի-Բալա): Թւում է, թէ « Մեծ-Աբարա » կամ « Աբարագլուխ » նշանակող այս Աբարա-բաշիի համընկնումը հինաւուրց Աւարայր գիւղի հետ, որի մօտ տեղի էր ունեցել 451 թ. Մայիսի 26-ի պատմական ճակատամարտը, կարելի է անվիճելի համարել 1: Այդ դէպքում սպասելի է, որ տուեալ ձորահովտի բնական առանձնայատկութիւնները պիտի օգնեն մեզ ՝ վերջապէս ճշգրիտ ընկալելու Աւարայրի ճակատամարտի բնոյթի եւ ընթացքի մասին մատենագրական տեղեկութիւնները: Պարզւում է ՝ աւելի քան:
Բանն այն է, որ Ս. Թադէի վանքից ներքեւ ընկած այդ իրօք լեռնափակ ձորահովտով ընթացող Խոյ – Արտաշատ հինաւուրց մայրուղին հարաւից հիւսիս անցնում է իրարից 1,5 կմ հեռու երկու գետանցներով, Ա- բարաբաշի գիւղի մօտ ՝ դէպի արեւմուտք, ապա Էմամղոլիի մօտ ՝ դէպի ա- րեւելք( սրանից հիւսիս կայ եւս մի ՝ պակաս յարմար գետանց), ընդ որում 2- 2,5 կմ փռուած արեւմտեան ափաշերտի յետեւը փակում է ժայռոտ ձորակներով կտրտուած բարձր բլրաշարը: Երկրորդ գետանցից յետոյ մայրուղին աջ ափով դէպի հիւսիս է ձգւում 2780 մ բարձրութեամբ Ղարադաղ լեռան բարձրադիր լանջերով( քանի որ վերջինիս եւ արեւմուտքից 2665 մ բարձրութեամբ Ղարաաղաչ, 5-վերստանոց քարտէզի ՝ Ղարախաչ, լեռնազանգուածի միջեւ սեղմուած Զանգեմարը մտնում է Ծործորի խորաձորը ՝ կանիոնը, այժմ ՝ Բարունի ջրամբարի տակ), ապա մի լեռնանցքով իջնում դէպի Խանդաւար եւ Մակու ։ Աբարաբաշիի հովտի ահա այս բնական առանձնայատկութիւնն է, որ թոյլ է տալիս( մատենագրական վկայութիւնների ուշադիր վերլուծութեան հետ համադրուած) առարկայօրէն ընկալել Վարդանանց ծրագրած Աւարայրի ճակատամարտի իրական բնոյթը եւ ընթացքը:
Այժմ արդէն պարզ է թւում, որ Հայոց սպարապետը ծրագրել էր այդ 2-2,5 կմ ձգուող լեռնափակ հովիտ-կիրճի(« ի շրջափակ տեղի ») 3 գետանցների յետեւի նեղ ափաշերտում կասեցնել առնուազն կրկնակի խոշոր Պարսից բանակի ռազմերթը եւ զրկելով լայն ծաւալուելու հնարաւորութիւնից ու ջախջախելով նրա յետնապահ զօրախումբը( իր ձախ թեւում Աբարաբաշիի գետանցն արեւելք-արեւմուտք անցնելով)՝ վերջինս « գլորել » կենտրոնի ուժեղ մարտաշարքերի վրայ ու իրագործել ողջ հսկայ զօրքին խուճապի( ապա եւ ՝ փախուստի) մատնելու արդիւնը( էֆեկտը): Հին ռազմարուեստին լաւ ծանօթ հէնց նմանատիպ խուճապի արդիւնի շնորհիւ
1
Ի դէպ, մեզանից անկախ ՝ Աբարաբաշի – Աւարայր համադրումը կատարուած է նաեւ քարտէզագիր Գր. Բեգլարեանի հեղինակած նոր քարտէզներում:
111