ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 110
կարծես թէ, այդ հին մայրուղին է ծառայել անգամ ասորեստանցի Սարգոն
Բ-ին (Ք. ա. Ը դար), ով իր վիմագրում յիշում է Սուրզի աւանը (Խունդուր-
նա – Խանդաւարի, Զիրմա – Սուրմի, Էլիյադինիա – Էլիդարայի, Խուռնու-
կու – Փուռնակի կողքին) 1 , որը համադրելի է Զանգեմար օժանդակի ափին,
փին, Բարուն գիւղի մօտ գտնուող Ծործորի վանքի անուան հետ 2 : Ի դէպ,
հնարաւոր է, որ նոյն «Ծործոր» տեղանունն է նշուած Պեւտինգերեան քար-
տէզի Արտաշատ – Խոյ ճանապարհահատուածում (Անտեբա – Խանդաւա-
րի կողքին)՝ աղճատուած Սորւէ (Sorvae) ձեւով (վերականգնելի՝ Սորզէ կամ
Սորսէ, հմմ. Ծործոր) 3 :
Այսպիսով, Աւարայրի դաշտը պէտք է փնտրել միմիայն այս՝ բազ-
միցս վկայուած հին մայրուղու վրայ (անկախ այլ, սակայն մեծ բանակների
ու փղերի համար անյարմար ուղիների գոյութիւնից), այսինքն՝ Մակուի գե-
տի հիմնական օժանդակի ափերին, Ղըրմըզիդաշ-Չալդրան գիւղից մինչեւ
Ծործորի վանք միջակայքում 4 : Ցաւօք, նախկինում մեր պատմաաշխարհա-
գէտները (Ս. Երեմեան, Թ. Յակոբեան, Բ. Յարութիւնեան եւն) կարող էին
փնտրել լոկ խորհրդային զինուորական 5-կիլոմետրանոց մասշտաբով
քարտէզում (արտերկրի աւելի մեծ մասշտաբով պլանշետները խիստ
գաղտնի էին): Բայց 3 տարի առաջ համացանցում, բարեբախտաբար,
դրուեցին մեր հարեւան տարածաշրջանների 2-կիլոմետրանոց (1:200000)
մասշտաբով զինուորական քարտէզներ: Եւ ահա, դրանց մի պլանշետում
(2k-j38-09)՝ 4-5 կմ Ս. Թադէի վանքից իջնող արահետով հիւսիս-արեւ-
մուտք 5 , Զանգեմար օժանդակի աջ, արեւելեան ափին նշուած է Աբարա-
բաշի գիւղակը (Մակու քաղաքից ուղիղ գծով՝ 22 կմ հարաւ, Ղըրմըզիդաշ-
Չալդրան գիւղից՝ 6-7 կմ հիւսիս-արեւելք, ծովի մակերեւոյթից՝ 1720 մ
բարձրութեան վրայ) 6 ։ «Գուգլում» այն նոր անուն ունի՝ Էմամղոլի-Օլլա, որը,
1
Thureau-Dangin 1912, 38-39; Дьяконов 1951, 328; Mayer 1984, 92-93.
Տե՛ս Յակոբեան 2017: Ի դէպ, Ծործորը Զուրզուա անուանաձեւով (var. Զուր-
զուրա) ծանօթ էր դեռ Պտղոմէոսին. տե՛ս Ptol. 2006, 552, 553 (V, 13, 16).
Հմմ. Hewsen 1982, 140; Հարությունյան 1988, հ մր 4, 56; Арутюнян 2015, 256).
Ծործորի վանքի մասին տե՛ս, օր.՝ Հախնազարյան 2012, 187-205։
3
Մանանդյան 1936, 153-156 (=Մանանդյան 1966, 177-180, 184):
4
Պարսկաստանի Արեւմտեան Ատրպատական նահանգի Մակու գաւառի
Չալդրան, «Չարդերուն (Չալդորան, Չհալ-Դերուն)» գաւառակի՝ մահալի մա-
սին տե՛ս Հախնազարյան 2012, 24:
5
Դա՝ ուղիղ գծով, իսկ ասֆալտէ ուղիներով պէտք է 33 կմ պտոյտ կատարել:
6
Աբարաբաշի գիւղը նշուած է նաեւ վերջերս «Անուշաւան Բարսեղեան» ԱՁ-ի
հրատարակած մեծադիր, կաւճապատ, 1:220000 մասշտաբով «Հայաստանի
Հանրապետութիւն եւ ԼՂ Հանրապետութիւն» քարտէզում:
2
110