ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 109

քագրական երկի (Ե դ. վերջ կամ Զ դ. սկիզբ) 1 հաղորդումները հետեւեալն են. «Եւ ինքն սուրբ առաքեալն առնոյր զաշակերտսն եւ փութով հասանէր յաշխարհն Հայոց, առ թագաւորն Սանատրուկ, ի գաւառին Արտազ, ի քա- ղաքագեւղն Շաւարշան, յապարանս արքունի, ուր էին հովոց գետինք թագաւորացն Հայոց: Եւ քարոզէր անդ զբանն կենաց եւ առնէր նշանա- գործութիւն[ս] ի դրան արքունի [եւ] ի համաշխարհազարդ բանակսն...»; «Ես՝ Կիրակոս... բնակէի ի սնարս լերին Սանատրուկ՝ ի յայրին, մաւտ ի Շաւարշան... յայտնեցաւ ինձ ի քուն գիշերի յայտնապէս տեսիլ հրաշալի, ի մէջ Սանատրուկ դաշտի...»; «...եւ պատմէր [ոմն յՌշտունեաց] սքանչելի տեսիլ... ի տեսլեան գիշերի աղջիկ մի գեղեցիկ տեսլեամբ եւ ասէր՝ Ես եմ Սանդուխտ, արի եւ գնա ի գաւառն Արտազ, ի քաղաքագեւղն Շաւար- շան, ի դաշտն Սանատրուկ, ի կայս հանգստեան մերոյ...» 2 : Արդեօք ակնյայտ չէ՞, որ ըստ այս բնագրերի՝ արքայական ամառանոց Շաւարշան քաղաքի (կամ քաղաքագիւղի) դաշտը, ուր նահատակուել էին Առաքեալն ու իր աշակերտ արքայադուստր Սանդուխտը եւ որտեղից նրանց մասունք- ներն ինչ-որ ժամանակ անց բարձրացրել ու ամփոփել էին գետափից 1 կմ արեւելք, «առապար» ձորալանջի Ս. Թադէի վանքում, հէնց վերջինից ներքեւ հոսող Զանգեմար գետի հովիտն էր: Անշուշտ, այս նոյն արտազեան մայրուղով էր շարժուել (այլ ոչ թէ՝ Մարդաստան-Մարդուցայք գաւառով անցնող ուշմիջնադարեան Ղարաէյ- նի – Բայազէտ մայրուղով) Սասանեան արքայ Խոսրով Ա Անուշիրուանի (531-579)