ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 108
Ատրպատականն ու Մեծ Հայքի հարաւ-արեւելքը (Հեր գաւառը) Կոգովի-
տով անցնող Արտաշատ – Տիգրանակերտ «Արքայական ճանապարհին»
(նրանով էլ՝ Այրարատեան ոստանին) կապող հինաւուրց մայրուղին:
Ս. Թադէի վանքի տակ ընկած ձորահովտով անցնող այդ մայրու-
ղու մասին են վկայում, օր.՝ Մովսէս Խորենացու մօտ, «Արտազեան յիշա-
տակարանում» եւ Թադէոս առաքեալի նահատակութեան պատումի մէջ
պահպանուած, ինչպէս եւ վերջինին յարող՝ Լուսաւորչի հօր՝ Անակ Պար-
թեւի երթուղու մասին ցուցումները: Պատմահօր բնագրերն են. «...յառա-
ջագոյն գրեալ յայլոց՝ զգալուստ առաքելոյն Թադէի ի Հայս, եւ հաւատալ
Սանատրկոյ, եւ թողուլ զհաւատսն յերկիւղէ նախարարացն Հայոց, եւ կա-
տարումն առաքելոյն եւ որք ընդ նմա՝ ի գաւառին Շաւարշան, որ այժմ
կոչի Արտազ, եւ պատառումն քարին եւ յիրեարս գալ եւ ընդունել զմարմին
առաքելոյն, եւ առնուլ անտի աշակերտացն եւ թաղել ի դաշտին, եւ մար-
տիրոսանալ դստերն արքայի Սանդխտոյ հուպ ի ճանապարհն. եւ աստ
ուրեմն յայտնել նշխարաց երկոցունց եւ փոխել յառապարն»; «Որոց [Խոս-
րով Մեծի առաքած գնդին] պատահեալ Անակայ՝ ածեն զնա հրամանաւ
թագաւորին ի գաւառն, որ անուանեալ կոչի Արտազ, ի տեղի դաշտավայ-
րս, ուր յայտնեցան նշխարք սրբոյ եւ մեծի առաքելոյն մերոյ Թադէի... Արդ՝
ի բնակելն Անակայ ի դաշտին Արտազու՝ պատահէ նմա տեղի աւթարա-
նին մաւտ առ դիրս սրբոյ առաքելոյն, որպէս թէ ի ներքսագոյն սրսկապա-
նի խորանին, եւ անդ ասեն զյղութիւն մաւր սրբոյ եւ մեծի մերոյ Լուսաւոր-
չին» 1 : Այս դրուագն ունի նաեւ Ագաթանգեղոսի երկի «Վարք» տարբերակի
ասորական խմբագրութիւնը («Երբ նա [Անակը] հասաւ մի քաղաքի [այլ-
ուր՝ Շաւարշան – Ա. Յ.], նրա բանակը դադար առաւ այնտեղ։ Իսկ ինքը
բարձրացաւ այն բլուրը, որտեղ պսակի էր արժանացել Ադդէ առաքեալը,
եւ այդ գիշեր ննջեց իր կնոջ հետ։ Վերջինս յղացաւ նրանից այս Գրիգո-
րին, որը լուսաւորեց ողջ Հայաստանը») 2 ։ Մի՞թէ պարզ չէ, որ Անակի օթա-
րանը եւ իր «բանակի» կայանատեղին մեծ մայրուղու վրայ պիտի լինէին։
Է դարում կազմուած «Արտազեան յիշատակարանը» սրանց յաւե-
լում է. «եւ անտի եկն [Թադէոսը] ի գաւառս Շաւարշան քաղաք Հայաս-
տանի, յամս Սանատրուկ թագաւորի Արշակունեաց եւ լուսաւորեաց
անդ...» 3 : Իսկ «Վկայաբանութիւն Թադէոսի առաքելոյն...» եւ «Գիւտ նշխա-
րաց Թադէոսի առաքելոյն [եւ Սանդուխտ կոյսի]» վերնագրեր կրող վար-
1
Խորենացի 1913, 157 (գլ. Բ.լդ); 212 (գլ. Բ.հդ)։
Տե՛ս Տեր-Պետրոսյան 1988, 45։
3
Տե՛ս [Մանկունի Վ. վրդ.] 1868, 102։
2
108