Համօ Յարութիւնեանի տեղորոշումը( ով Աւարայրը դնում էր Աղ-չայի վերնահովտում), ապա վենետիկեան հայրերինը( ովքեր տեղադրում էին Ղզըլչայի հովտում), Յ. Աստուրեանինը( ով տեղադրում էր Մակուից հիւսիս) եւ Պատմութեան թանգարանի քարտէզինը( որը դաշտը Մակու-չայի ստորին հոսանքում է նշում) 1, ինչից յետոյ կանգ է առնում Ս. Երեմեանի տեսակէտի(« Մակուից հարաւ, Ղարաքիլիսայի շրջակայքում ») քննադատութեան վրայ ՝ փորձելով մատնանշել ինչ-ինչ փաստարկներ 2, սակայն զարմանալիօրէն բոլորն էլ ՝ ակնյայտ սխալ ։ Օր.՝ որ իբրեւ թէ Ս. Թադէի ձորահովիտը հեռու էր հնում յայտնի մեծ ճանապարհներից(՞), կամ ՝ որ վանքից հարաւ ընկած ընդարձակ « Շաւարշականի սարահարթով » հոսող Մակու-չայ գետն իբրեւ թէ փոքր է ՝ Աւարայրի դաշտի Տղմուտը համարուելու համար(՞): Այդ կերպ է նրան հեշտ թւում ընթերցողին մատուցել Կոտորի Աղ-չայ վտակի ափերին, այսինքն ՝ Արտազի սահմաններից դուրս ընկած Ղարազիադինի դաշտի տարբերակը: Անշուշտ, աղբիւրագէտն իրաւունք չունի այդ աստիճան անտեսել մատենագրական ուղիղ տեղեկութիւնները Աւարայրի ՝ Արտազ գաւառում գտնուելու մասին, բայց բառացի հէնց դա է անում Հ. Աղաբէկեանը ՝ գրելով. «... դաշտը պէտք է գտնուի կա ՛ մ Հերի եւ Զարեւանդի հիւսիսային մասում, կա ՛ մ էլ Ճուարշ-ռոտում, իսկ քանի որ նշուած վայրերում միայն մէկ գետ կայ ՝ Աղ-չայ գետը, հետեւաբար եւ Աւարայրի դաշտը պէտք է այստեղ գտնուի » 3: Թէպէտ` յանուն արդարութեան նաեւ նշելի է, որ Արտազի յիշատակումների նմանատիպ անթոյլատրելի անտեսման վրայ է հիմնուած Աւարայրի տեղորոշման տարբերակների կէսից աւելին( 7-8-ը):
1988 թ. Հ. Աղաբէկեանի տեսակէտը հիմնաւորապէս քննադատուեց Հմ. Մարտիրոսեանի կողմից 4, սակայն չնայած դրան ՝ ներկայումս այն ամենից շրջանառուն է դարձել: Կարծում ենք, որ դրա պատճառը խիստ պարզունակ է. Հ. Աղաբէկեանի վարկածը հասցրել է թափանցել մի շարք ընդհանրացնող գործեր ՝ « Հայկական սովետական հանրագիտա-
1
Նոյն տեղում, էջ 97:
2
Նոյն տեղում, էջ 97-98:
3
Նոյն տեղում, էջ 113: Հմմ. Մարտիրոսյան 1988, 82-83:
4
Մարտիրոսյան 1988, 83-85: Ցաւօք, այդ հիմնաւոր քննութիւնից յետոյ հեղինակը փորձում է Աւարայրի դաշտը տեղադրել Մակու-չայի ձախ վտակ Ղարասուի( նաեւ ՝ Աղ-չայ, Աւաջիկչայ ՝ ակունքը Վասպուրականի լեռներում, գետաբերանը ՝ Մակուից քիչ արեւմուտք) հովտի Օվաջիք գաւառակում ՝ Քիլիսաքենդ գիւղի շուրջը, որի միջով անցնում է Խոյ – Ղարաէյնի – Բայազէտ վերոնշեալ մայրուղին: Բայց չէ ՞ որ այդ շրջանը մաս էր կազմում ոչ թէ Արտազի, այլ նրա արեւմտեան հարեւան Մարդաստան գաւառի:
106