Աւարտելով Հ. Աղաբէկեանի յօդուածից այս օգտակար մէջբերումը ՝ կարող ենք ասել, որ նա չի նշել միայն երկու նախկին տեղորոշման մասին( ամենեւին էլ ՝ միւսներից ոչ աւելի հաւաստի)։ Առաջինը 1606 թ. « երկրիս Գեղամայ » « պարոնաց պարոն » Մէլիք Շահնազարի պատուէրով Դաւիթ եպիսկոպոսի նորոգած Աւետարանի յիշատակարանում է, որտեղ Տղմուտ գետն ընկալուել է Սալմաստում(« Յորժամ եհաս աւուրս աշնան, դարձեալ եկն Ջըղալի որդին բազում զօրօք, եհաս ի Սալմաստ ՝ ի գետն Տղմուտ ») 1, որը գտնւում է Ուրմիա լիճը թափուող Զոլա-չայի( Թովմա Արծրունու մօտ ՝ Տարաւնոյ գետ 2) հովտում ։ Երկրորդը Րաֆֆու տեսակէտն է( ճիշտ է, այն նշուած է Հ. Աղաբէկեանի յօդուածի յաջորդ ՝ տեսակէտների վերլուծութեան հատուածում), ով Գ. Շերմազանեանցի հետ փոխադարձաբար խիստ կրքոտ մի բանավէճում յամառօրէն պնդում էր Աւարայրի ՝ Կոտոր գետի վրայ, Խոյ քաղաքի շրջագծում եղած լինելու իր վարկածը 3:
Հ. Աղաբէկեանն այնուհետեւ անցնում է Յ. Մանանդեանի տեղորոշման փաստարկումների քննութեանը 4, այդ թւում իրաւացիօրէն նշելով, որ Ղարա-բուլաղ վտակի հովիտը դուրս էր Արտազի տարածքից եւ մաս էր կազմում նրանից արեւմուտք ընկած Մարդաստան-Մարդուցայք գաւառի, իսկ Ս. Թադէի վանքը գտնւում է քարտէզում Յ. Մանանդեանի նշած տեղից( Ղարաէյնիից արեւմուտք) մօտ 20 կմ արեւելք: Թերեւս, նա իրաւացի է նաեւ, որ Թեղնուտ գիւղանունը ճիշտ կը լինէր կապել ոչ թէ հայերէն « տիղմ » բառի( իբրեւ թէ ՝ Տղմուտ → Թեղնուտ), այլ « թեղի » բուսանուան հետ 5: Սակայն նրա միւս փաստարկներն առնուազն անուղղակի են, օր.՝ կիլոմետրերով ու մղոններով հաշիւները, քարտէզներով կարճ ուղիներ( փոխանակ ՝ պատմականօրէն վկայուածներ) փնտրելը, ինչպէս նաեւ այն, որ Յ. Մանանդեանի առաջարկած ՝ Հայկական Պարի Կուջաղի լեռնանցքով(= Որկովի ՝ Մեծ Մասիսի արեւմտեան լանջին) երթուղին ամենաարագը չէ ՝ համեմատած Երասխի ձախ կամ աջ ափերով ենթադրաբար անցած ճանապարհների հետ( ըստ Պլինիոս Աւագի եւ Կոնրադ Միլլերի):
Յ. Մանանդեանի փաստարկների քննադատութիւնից յետոյ Հ. Ա- ղաբէկեանն այս կամ այն մանրամասնութեամբ փորձում է հերքել նաեւ
լագելդիի միջեւ. արդեօ ՞ ք հիմք ընդունելով մօտակայ « Խանդաւար » գիւղանուան վերջնամասի կամ էլ « Արաբլար » դաշտանուան սկզբնամասի զուգորդութիւնը)։ Տե ՛ ս Հարությունյան 2004, 49; Հարությունյան 2008, 34:
1
Տե ՛ ս ԺԷ դարի հիշատակարաններ 1974, 218:
2
Թովմա 1887, 260( գլ. Գ. իթ); Թովմա 2006, 287; Թովմա 2010, 263:
3
Տե ՛ ս « Մշակ », 1872, 7 Փետրուարի( հ մր 7):
4
Агабекян 1967, 93-95.
5
Նոյն տեղում, էջ 96-97: 105