ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 104

5. Դոցենտ Համօ Յարութիւնեանը ենթադրում է, որ Աւարայրի ճակատամարտի վայրն ինչ-որ տեղ է Աղ-չայ գետի վերին հոսանքի հով- տում՝ Քիւրդքենդ, Զուրաւա եւ Ղարադերէ բնակավայրերի միջեւ: Աղ-չայ գետը, նրա կարծիքով, հէնց հին Տղմուտ գետն է 1 : 6. Դոկտոր Յարութիւն Աստուրեանը որպէս Աւարայրի ճակատա- մարտի վայր է նշում Մակու քաղաքից 6-7 կմ հիւսիս ընկած շրջանը, իսկ Մակու-չայի ձախ վտակ Սարիսու գետն էլ՝ Տղմուտը 2 : 7. Ակադ Ս. Տ. Երեմեանը թէպետ համաձայն է Մանանդեանի հետ՝ դէպի ճակատամարտի վայրը պարսկական զօրքերի շարժման երթ- ուղու եւ Աւարայրի տեղադրութեան վերաբերեալ 3 , սակայն ճակատամար- տի տեղը նա ցոյց է տալիս Ղարաքիլիսա գիւղի շրջանում, այսինքն՝ Մակու քաղաքից 22-23 կմ հարաւ 4 : Այդ շրջանը Ս. Տ. Երեմեանից առաջ Աւարայ- րի ճակատամարտի վայր էր համարում Կ. Բասմաջեանը 5 : Ղարաքիլիսայի շրջանը Աւարայրի ճակատամարտի վայր է համարվում նաեւ «Մեծ սովե- տական հանրագիտարանում» եւ «Սովետական պատմական հանրագի- տարանում» 6 : Ըստ այդմ, այդ վայրն ընդունվում է ինչ-որ իմաստով պաշ- տօնապէս: 8. Վերջապէս յաւելենք, որ Երեւանի Պատմութեան պետական թանգարանում, հին Հայաստանի ռելիեֆային քարտէզում Աւարայրի ճա- կատամարտի վայրը նշուած է Մակու-չայ գետի ստորին հոսանքում, Յու- լագելդի բնակավայրից արեւելք» 7 : 1 Հարությունյան 1947, 130-133: Բայց չէ՞ որ այս Աղ-չայ գետը հոսում է ոչ թէ Արտազ, այլ Թոռնաւան եւ Ճուարշ-ռոտ գաւառների տարածքով: 2 Աստուրեան 1947, 137: Պէտք է նկատի ունենալ, որ այս Սարի-սու – Արուն-գե- տի հովտի մեծ մասը Այրարատի Կոգովիտ գաւառի տարածքում էր: 3 Հեղինակը նկատի ունի այն, որ Ս. Երեմեանը յղում է Յ. Մանանդեանի «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները...» երկը եւ նրա էջ 155-ի քարտէզը: 4 Տե՛ս Еремян 1951, 58, прим. 1. Հմմ. նաեւ էջ 49-ի «Армения и соседние стра- ны в 450-451 гг.» քարտէզը: Ռուսական 5- եւ 10-վերստանոց քարտէզներում Ս. Թադէի վանքի գիւղը՝ Ղարաքիլիսան, այլ անուն ունի՝ Քիլիսա-քենդ: 5 Բասմաջեան 1914-1927, 247: 6 Տե՛ս БСЭ, 1949, т. I, 61 (հմմ. նոյնը նաեւ 3-րդ հրատարակութեան մէջ՝ 1970, 48); СИЭ, 1970, т. I, 61 (բնագիրը գրեթէ նոյնն է БСЭ-ի հետ՝ «Аварайрская битва 451 – произошла 26 мая на Аварайрском поле (южнее совр. Маку)...», սակայն տրւում է նաեւ գրականութեան մէկ յղում՝ «Еремян С. Т., Народно- освободительная война армян..., ВДИ, 1951, № 4»). 7 Агабекян 1967, 91-92. Այս վերջին վայրին շատ մօտ է տեղադրուած «Աւարայ- րի դաշտը» նաեւ Բաբկէն Յարութիւնեանի քարտէզներում (Մակուի եւ Յու- 104