ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 103
3. Ղեւոնդ Ալիշանը հետեւում էր այն կարծիքին, որ Մակու-չայ գե-
տը նոյն ինքը Տղմուտն է, այսինքն՝ այն գետը, որի ափերին տեղի է ունե-
ցել Աւարայրի ճակատամարտը: Ն. Ադոնցը եւ Լէօն Աղ-չայն են համարում
Տղմուտը: Այս երեք պատմաբաններից ոչ մէկը ճակատամարտի որոշակի
տեղը չի նշում 1 :
4. Ակադ. Յ. Հ. Մանանդեանը Աւարայրի ճակատամարտի վայր էր
համարում Ղարաէյնիից հարաւ ընկած շրջանը, իսկ Ղարա-բուլաղ գետն էլ
(Մակու-չայի [ձախ] վտակը)՝ Տղմուտը 2 :
նն է, տե՛ս Եղիշե 1958, 205, ծնթ. 118): Այս տեղադրութիւնն ընդունում էր
դեռ Արսէն Թոխմախեանը (Թոխմախեան 1882, 31. «Աւարայրի դաշտի մի-
ջիցն է անցնում Տղմուտ գետը, որ գլխաւորապէս սկսւում է Տաճկահայաս-
տանի արեւելեան սահմանագլխի Շաւարշ (Շաւարէշ) լեռների հարաւային
կողմերից եւ հոսելով արեւմուտքից դէպի արեւելք, երկու հաւասար մասի
բաժանելով Աւարայրի դաշտը, Մարիքենդ գիւղի մօտ խառնւում է Կարմիր
կամ Կօթուր գետին եւ նրա հետ թափւում է Երասխի մէջ Դարաշամ գիւղի
մօտից»):
1
Ալիշան 1890, 491; Адонц 1908, 316; Լեո 1966, 158: Յաւելենք, որ ճակատա-
մարտի ճշգրիտ տեղին չեն անդրադառնում նաեւ Հ. Ղ. Ինճիճեանը, ով գի-
տէր լոկ այդ վայրի՝ Շաւարշանի մօտ լինելը (Ինճիճեան 1822, 202, 205, հմմ.
Ինճիճեան 1835, 158), Հ. Ս. Էփրիկեանը, ով միայն յղում է Հ. Ղ. Ինճիճեանի,
Կ. Կոստանեանցի եւ Գ. Շերմազանեանցի աշխատանքներին (Էփրիկեան
1902, 332), ինչպէս նաեւ նորերս՝ Ռոբերտ Հիւսընը (Hewsen 1987, 32).
2
Մանանդյան 1936, 151-156 (=Մանանդյան 1966