ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 102
ման վրայ առաջարկելով Աւարայրի դաշտը տեղադրել Կարազիադինի
հարթավայրի մօտ՝ Կոտուր գետի ձախ վտակ Ակ-չայի ափերին» 1 :
Իրօք, Հ. Աղաբէկեանն առաջին անգամ էր մանրակրկիտ անդրա-
դառնում Աւարայրի տեղորոշման փաստարկներին, ընդ որում նախապէս
ժամանակագրական հերթականութեամբ եւ 8 կէտերում ամփոփելով
տուեալ հարցադրման մասին մինչ այդ եղած գրեթէ բոլոր տեսակէտները 2 :
Մեզ համար առաւել արդիւնաւէտ կը լինի՝ վերաշարադրելու փոխարէն
ստորեւ թարգմանաբար վերարտադրել (որոշ ծանօթագրումների յաւելու-
մով) Հ. Աղաբէկեանի այդ կէտերի բովանդակութիւնը.
«1. Հայաստանի քարտէզում, որը կազմուել է 1751 թ. Վենետիկի
Մխիթարեանների կողմից, Տղմուտը արդի Մակու-չայ (Զանգեմար) կո-
չուող գետն է։ Իսկ նրանց իսկ կողմից 1849 թ. հրատարակուած քարտէ-
զում որպէս Տղմուտ է նշուած Մակու-չայի վտակ Ղըզլար-չայը։ Այդ քարտէ-
զում Զէյւա բնակավայրի շրջանը 3 նշուած է որպէս Աւարայրի դաշտ, հետե-
ւաբար նաեւ որպէս 451 թ. ճակատամարտի վայր:
2. Պատմաբան Կ. Կոստանեանցը Աւարայրի ճակատամարտի
վայր էր համարում Ղարազիադինի դաշտավայրը՝ Չուրսից (Չորսից) հիւ-
սիս 4 : Այդ հարցում նա համաձայն էր Գ. Շիրմազանեանի հետ, որը դեռեւս
1877 թ. «Արարատ» հանդէսում ապացուցում էր, որ ճակատամարտի վայ-
րը նշուած դաշտավայրն է, իսկ Աղ-չայը 5 հին Տղմուտ գետն է 6 : Գ. Շիրմա-
զանեանի տեսակէտը, Կ. Կոստանեանցից բացի պաշտպանում է պրոֆ. Ե.
Տէր-Մինասեանը 7 :
1
Մարտիրոսյան 1988, 82-88:
Агабекян 1967, 91-114.
3
Խորհրդային 1:200000 մասշտաբով ռազմական քարտէզում Զանգեմարի
(նաեւ՝ Զենգեմար) նշեալ ձախ վտակը կոչւում է Ղզըլ-չայ (Кызылчай), իսկ
այս գիւղը՝ Զաւիէ (Զաւիէ-Փային եւ Զաւիէ-Բալա երկու գիւղեր Ղարաէյնի ա-
ւանից 10 կմ հիւսիս-արեւմուտք): Նշելի է, որ այս հովիտը Վասպուրական
նահանգի Մարդաստան գաւառի հարաւային հատուածն էր:
4
Կոստանեանց 1877, 119:
5
Այս Աղ-չայը Վասպուրական նահանգի Թոռնաւան եւ Ճուարշ-ռոտ (նաեւ՝
Ճուաշռոտ) գաւառների տարածքով արեւմուտքից արեւելք հոսող՝ Կարմիր –
Կոտոր գետի ձախակողմեան ամենամեծ վտակ պատմական Ճուարշն է, որի
անունը պահպանուել է մեր ժամանակների Չորս-Չուրս գիւղանուան մէջ (գե-
տի ստորին հոսանքում, Ղարազիադին-Կարազիադին աւանի մօտ): Տե՛ս Ե-
րեմյան 1963, 64; Հարությունյան 2001, 366-367:
6
Տե՛ս Շերմազանեանց 1863; 1872, 423-427, 463-470; 1873, 185-188:
7
Եղիշե 1946, 300, ծնթ. 135՝ «Արտազու դաշտ...» (Բ, լրացեալ հրատ. մէջ՝ նոյ-
2
102