ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 101
Պ.գ.դ. Յակոբեան Ալեքսան
(ՀՀ ԳԱԱ Արեւելագիտութեան ինստիտուտ)
ԿՐԿԻՆ ԱՐՏԱԶ ԳԱՒԱՌՈՒՄ ԱՒԱՐԱՅՐԻ ԴԱՇՏԻ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ
ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
«Ես յաճախ մտովի կ’այցելեմ մեր հին ու
նորագոյն ռազմավայրերը, մեր պարտութեան
եւ յաջողութեան պատճառներն ինձ համար
պարզելու ցանկութեամբ»:
Գարեգին Նժդեհ
Մեզ յուզող տեղորոշման խնդրին ողջ ծաւալով վերջինը 1988 թ.
անդրադարձած Հմ. Մարտիրոսեանը քննութիւնն սկսում է հետեւեալ իրա-
ւացի հաւաստումներով. «Սկսած XVIII դարից (առաջին փորձը կատարել
են Վենետիկի Մխիթարեանները՝ 1751 թ.) պատմաբանները ձգտում են
պարզել Աւարայրի դաշտի տեղը, որտեղ 451 թ. մայիսի 26-ին պատմական
ճակատամարտ տեղի ունեցաւ հայկական եւ պարսկական զօրքերի միջեւ:
Այդ ուղղութեամբ ձեռնարկուած պրպտումները դժուարանում են նրանով,
որ պատմիչ եւ Աւարայրի ճակատամարտի մասնակից Եղիշէի վկայութիւն-
ները բաւարար չեն խնդրոյ առարկայ դաշտավայրի ճիշտ տեղադրութիւնը
որոշելու համար: Նրա երկում պահպանուած տեղեկութիւնները սահմանա-
փակւում են հետեւեալով՝ դաշտավայրը գտնուել է Արտազ գաւառում, այն-
տեղ եղել է Աւարայր գիւղը, որի մերձակայքում ընկած էր Տղմուտ գետով
կիսուած դաշտը: V-VI դդ. հեղինակ Ղազար Փարպեցու «Հայոց պատմու-
թեան» մէջ, որի երկրորդ մասը նուիրուած է Աւարայրի ճակատամարտին,
կան լրացուցիչ մանրամասներ: Այսպէս, հաղորդելով պարսկական զօրքե-
րի շարժման մասին, պատմիչը նշում է, որ նրանք հասան «Գաւառն Ար-
տազ, հուպ ի գեօղն որ կոչի Աւարայր, ի շրջափակ տեղի Տղմուտ դաշ-
տին»: Ձեռքի տակ ունենալով այդքան աղքատիկ նիւթ՝ պատմաբանները
հարկադրուած են եղել դիմելու ամենատարբեր մտայանգումների ու ենթա-
դրութիւնների, որոնք ընկած են Աւարայրի դաշտի տեղադրութեան վերա-
բերեալ մի ամբողջ շարք վարկածների ու տեսակէտների հիմքում: 1967 թ.
դրանց մեծ մասն ամփոփեց Հ. Աղաբէկեանը՝ առկայ պատմական նիւթի
եւ հին ժամանակի ռազմական արուեստի տուեալների վերլուծութեան հի-
101