News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 9

երկհատորյակի տեսքով ։ 8 Բացի դրանից, Ինոնյուն իր կյանքի վերջում թողել է հիշողություններ, որոնցում նա անդրադառնում է իր գործունեության տարբեր դրվագներին ։ 9 Հաշվի առնելով այս երկու աղբյուրների սուբյեկտիվ բնույթը ՝ անձնական այս վկայությունները դիտարկվում են բացառապես որպես պատմական իրողությունների վերաբերյալ մեկ անձի ընկալումներ, այլ ոչ թե որպես պատմական ճշմարտության բացահայտման աղբյուր ։
Ինոնյուի նախագահության շրջանում սոցիալ-մշակութային տեղաշարժերի, հասարակական տրամադրությունների ներկայացման, խարիզմատիկ առաջնորդության կառուցարկման ձևերի և բովանդակության բացահայտման, ինչպես նաև հասարակական-քաղաքական կյանքի անցուդարձերի լուսաբանման տեսանկյունից զգալի չափով օգտագործվել են թուրքական պարբերական մամուլի հրապարակումները ։ Ի տարբերություն պաշտոնական փաստաթղթերի ՝ մամուլը հնարավորություն է ընձեռում տեսնել, թե ինչպես էր իշխանությունների կողմից գործնականում տեղի ունենում սեփական կերպարների ստեղծումն ու տարածումը ։ Հետազոտության հիմքում ընկած է 1938-1950 թթ. թուրքական մամուլի կարևորագույն օրգանների մանրամասն ուսումնասիրությունը ։ Մասնավորապես ՝ դիտարկվել են Ստամբուլում և Անկարայում լույս տեսնող « Վաթան », « Թան », « Թանին », « Վաքիթ », « Թուրան », « Աքշամ », « Ռեսմի Գազեթե », « Յեդի Գյուն », « Յենի ադամ », « Հալք », թերթերը, « Ուլքյու », « Սանաթ Դերգիսի », « Հայաթ » ամսագրերը ։ Հետազոտության համար առաջնային կարևորություն էին ներկայացնում « Ջումհուրիյեթ » և « Ուլուս » թերթերի հրապարակումները ։ Դա գլխավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ այս երկու թերթերը ուսումնասիրվող ժամանակաշրջանում ունեին ամենամեծ տպաքանակը և ամենից տարածվածն էին ողջ հանրապետության տարածքով ։ Այս երկու պարբերականների առաջնահերթությունը պայմանավորված է նաև վերջիններիս քաղաքական նշանակությամբ ։ « Ուլուս » թերթը( մինչև 1934 թ. կոչվում էր « Հաքիմիյեթ-ի Միլլիյե ») ՀԺԿ կիսապաշտոնական օրգանն էր ։ Այն, ինչ-որ առումով, ծառայում էր որպես թուրքական սոցիալ-մշակութային և քաղաքական համակարգերի « հայելի »։ « Ջումհուրիյեթ » թերթը երկար ժամանակ( մինչև Երկրորդ աշխարհամարտը) սատարում էր քեմալիստներին և ԺՀԿ-ի վարած քաղաքականությանը ։ Այս թերթը, ի շնորհիվ իր ղեկավարության և մեծ տպաքանակի, վայելում էր մեծ հեղինակություն և ուժեղ ազդեցություն ուներ թուրքական հասարակական-քաղաքական կյանքի վրա ։
Ելնելով հետազոտական առաջադրված խնդիրներից ՝ մեծ ծավալով դիտարկվել են նաև այս ժամանակահատվածից դուրս լույս տեսած պարբերական մամուլի նյութերը ։ Առանձին դեպքերում ներգրավվել են նաև
8
İnönü İ., Defterler. 2 Cilt. Hazırlayan Ahmet Demirel. İstanbul, Yapı Kredi Yayınları, 2001
9
İnönü İ., Hatıralar. Hazırlayan Sabahattin Selek, İstanbul, Bilgi Yayınevi, 2006 9