News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 8

օգտագործվել են կուսակցական տարաբնույթ փաստաթղթեր և նյութեր ։ Հատկապես արժեքավոր են կուսակցական ժողովների քննարկումների սղագրությունները, քարոզչական գրականությունը, ինչպես նաև կուսակցական գործիչների ելույթներն ու զեկույցները ։ 6
Թուրքիայի սոցիալ-մշակութային իրադրությունը համակողմանի ներկայացնելը հնարավոր է դառնում միայն ժամանակակիցների ու իրադարձությունների անմիջական մասնակիցների հուշերի, վկայությունների և գեղարվեստական-փաստագրական աշխատանքների շնորհիվ ։ Թուրք և արտասահմանցի ականատեսների վկայությունները ծառայում են որպես հետազոտական արժեքավոր աղբյուրներ, քանի որ հնարավորություն են ընձեռում տեղեկություններ ստանալ պատմական գործընթացների այնպիսի մանրամասների մասին, որոնք, իրենց բնույթի պատճառով, հաճախ տեղ չեն գտնում դասական պատմագրության մեջ ։ Անհրաժեշտ է առանձնահատուկ կերպով նշել, որ վերոնշյալ գործերը օգտագործվում են ոչ միայն որպես պատմական ճշմարտության աղբյուրներ, այլև, առաջին հերթին, որպես պատմական այս կամ այն իրադարձության վերաբերյալ ժամանակակիցների պատկերացումների և ընկալումների ներկայացման աղբյուր ։ Վերջին հանգամանքը ավելի է մեծացնում այդ աշխատանքների արժեքը ՝ հաշվի առնելով ատենախոսության մեջ առաջադրված հետազոտական խնդիրները ։ Մասնավորապես օգտագործվել են հայտնի թուրք քաղաքական և հասարակական գործիչների ՝ Ֆ. Չաքմաքի, Ֆ. Ռ. Աթայի, Հ. Դերինի, Ն. Նադիի, Յ. Նադիի, Մ. Թոքերի, Ն. Բերքեսի և այլոց հուշերը ։ 7 Նշվածներից հատկապես կարևոր են հայտնի լրագրող, Ինոնյուի նախագահության օրոք « Ջումհուրիյեթ » թերթի խմբագիր Ն. Նադիի հուշերը, ով մանրամասն շարադրել է հիշյալ ժամանակաշրջանի և դրան նախորդող փուլի սոցիալ-մշակութային կյանքը, քաղաքական տրամադրությունները և իշխանություն-հասարակություն կապը ։
Իսմեթ Ինոնյուն ողջ կյանքի ընթացքում վարել է օրագիր, որտեղ արձանագրել է իր անձնական և հասարակական կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները ։ Այդ օրագրերը հրատարակվել են
6
Cümhuriyet Halk Partisi Şeref Kitabı, İstanbul, Cumhuriyet Matbaası, 1938; Cümhuriyet Halk Partisi On Beşinci Yıl Kitabı, İstanbul, Cumhuriyet Matbaası, 1938; Atatürk ' ün söylev ve demeçleri. I-III. Ankara, Türk Tarih Kurumu Basımevi, 198; Kop K. K., Millî Şefʼin Söylev, Demeç ve Mesajları, Ankara, Akay Kitabevi, 1945 և այլն ։
7
Fevzi Çakmak’ ın Hatıraları // Hürriyet, 11.05.1975; Atay F. R., Moskova-Roma, İstanbul, Muallim Ahmet Halit kitaphanesi, 1932; Derin H., Çankaya Özel Kalemini Anımsarken( 1933-1951), İstanbul, Tarih Vakfı Yurt Yayınları, 1995; Nadi N., Perde Aralığından, İstanbul, Cumhuriyet, 1965; Nadi Y., Ankara’ nın ilk günleri, İstanbul, Sel Yayınları, 1955; Toker M., Tek Partiden Çok Partiye, İstanbul, Bilgi Yayınevi, 1990; Berkes N., Unutulan Yıllar, İstanbul, İletişim Yayınları, 2014
8