News 13.09.2017 20170620_141108_am_Հիմնական սեղմագիր | Page 10

ծաղրանկարային պարբերականներ, ազգային փոքրամասնությունների մամուլի նմուշներ, ինչպես նաև օսմանալեզու որոշ թերթեր ։
Որպես աղբյուր մեծապես օգտագործվել են նաև Թուրքիայիում գործող « Ժողովրդական տների » կենտրոնական օրգան հանդիսացող « Ուլքյու » ամսագրի հրապարակումները ։ Այս ամսագրի էջերին հրապարակվում էին գերազանցապես տեսական և ծրագրային բնույթի հոդվածներ, որոնք հիմնավորում և բացատրում էին իշխանությունների վարած քաղաքականության « ճշմարտացիությունն ու նպատակահարմարությունը »։
Խարիզմայի կառուցարկումը համապարփակ ներկայացնելու համար աղբյուր են ծառայում նաև Ինոնյուին նվիրված գեղարվեստականփաստագրական աշխատանքները ։ Դրանց միջոցով կարելի է ներկայացնել անձի պաշտամունքի կառուցարկման խորհրդանշային հիմնական պատկերներն ու հնարքները ։ Պետք է նշել հատկապես Յ. Զ. Օրթաչի, Յ. Ք. Քարաօսմանօղլուի աշխատանքները ։ 10 Անհրաժեշտ է փաստել նաև, որ նշյալ աղբյուրները թարգմանաբար ներկայացվում են առաջին անգամ ։
Աղբյուրների վերջին խումբը աուդիո և վիզուալ նյութերն են, որոնք հնարավորություն են ընձեռում մանրամասն ներկայացնել Ինոնյուի խարիզմատիկ առաջնորդության կառուցարկման ձևերն ու արդյունքները ։ Ուսւոմնասիրության ընթացքում օգտագործվել են երգեր, քարոզչական պաստառներ, ֆոտոկոլլաժներ, քանդակներ և այլն ։
Այսպիսով, ներկայացված աղբյուրների բազմազանությունը( ձևային և աշխարհագրական) հնարավորություն է ընձեռել ներկայացնել սոցիալմշակութային դինամիկան և Ինոնյուի խարիզմատիկ կերպարների ստեղծման էվոլյուցիան ամբողջ Թուրքիայի տարածքում, ինչպես նաև լուծել առաջադրված հետազոտական բոլոր խնդիրները ։
Չնայած Ինոնյուի նախագահության օրոք Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին ՝ այս ժամանակաշրջանը( որը ժամանակակիցների կողմից կոչվում էր « Ազգային Շեֆի շրջան »- Milli Şef Dönemi), պատմաբանների կողմից չի արժանացել բավականաչափ ուշադրության ։ Ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան( թուրքական, ռուսական, արևմտյան) պատմագրության մեջ տիրապետող պատմագրական պատումը( narrative) ներկայացնում է այս շրջանը որպես Աթաթյուրքի կողմից ստեղծված քեմալական վարչակարգի պարզ և բնական շարունակություն ։ Նման մեկնաբանությունը պայմանավորված էր մի քանի հանգամանքներով ։ Առաջին հերթին, այս շրջանի ոչ բավարար ուսումնասիրվածությունը կապված էր ավելի ընդհանրական ՝ արդիականացող ոչ արևմտյան / արևելյան հասարակությունների պատմության ուսումնասիրության խնդիրների հետ ։
10
Ortaç Y. Z., İnönü: http:// www. halilibrahimtunali. net / index. php / 1945-8-ocak-13-ocak; Karaosmanoğlu Y. K., Politikada 45 yıl, İstanbul, İletişim Yayınları, 1984
10