MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 94

ՀՈԳՈՅ ՈՐԴԻՆ ԻՒՐ / ԾՆՈՂԱՑ ՊԷԿՍԱՒԼԹԱՆ Արձանագրության մեջ Ուանիսը նույն Հովհաննեսն է, Պապին անձնանունը հանդիպում ենք XVII դարից սկսած, նշանակում է «մեծ հայր»: Պէկսաւլթան անձնանունը թուրքերեն է, նշանակում է թագավոր, իշխան, գործածական է XVII դարից 15 : 4-րդ տողի ԵՍ-ի Ե-ն հողի տակ լինելու հետևանքով չենք գրչագրել: Փաստորեն, տապանաքարը XVII դ. գործ է: «Լույս գերեզման» մատուռի կողքին կա փոքրիկ տապանքար, արձանագրությունը 2 տող (գրչագիր 3). 3. ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷ/ԽԱՒՍ ՈՂՈՐ ՍԱՒԼԹԱՆԻՆ Ինչպես ցույց են տալիս մատենագիտական աղբյուրները, Սաւլթանը կամ Սուլթանը Ամիրբեկի որդին և Մանուել քահանայի եղբայրն է, նրա պատվերով Կած գյուղում Հովհաննես Արծկեցին գրել է Ճաշոց (1465 թ.) 16 : Գրիչ Հովհաննես Արծկեցին գործել է XV դարում Կտուց անապատի կղզում, հետագայում նաև` Գեղարքունիքի Կած գյուղում: Մեզ հայտնի է նրա հեղինակած 3 ձեռագրերը, որոնք պահ- վում են Մատենադարանում 17 : Հետևապես, Սուլթանի տապանաքարը XV դարի գործ է: Մի օրորոցաձև տապանաքար էլ կա, որի հարավային կողին խրախճանքի տեսարան է, իսկ արձանագրությունը հարավային կողին է, վերջին մասը հողմահարված, 2 տող, (գրչագիր 4). 4. ԱՅՍ Է ՀԱՆ/ԳԻՍՏ ԽԱՆԲԱՊԵԻ, ՈՐ Է ՈՐԴԻ ՆԱՏԱՐ ԱՂԻՆ, ՈՐ ՏՂԱՅ ՀԱՍԱԿԱՒ ….. Խանբապ անձնանունը պարսկերեն է, նշանակում է «թագավո- րահայր», մոնղոլական տիրապետությունում այն խնամակալի տիտ- ղոսն էր: Իբրև անձնանուն հանդիպում ենք 1680 թ. Նոր Բայազետի ձեռագրերից մեկում: Ենթադրում ենք, որ այն XVII դարի կոթող է: Գերեզմանատանն է գտնվում Նորատուսից բերված մեծադիր մի խաչքար, որը գյուղի նախկին քահանա Բադեյ Սիսակի թոռը հողի տակից հանելով սելով թաքուն տեղափոխել է Ծակքար, ապա տարիներ Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հատոր 1, էջ 413: Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հատոր 4, էջ 579: 17 Ձեռագիր 4883, ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔ, գրված` 1462 թ. Կտուց անապատում: Ձեռա- գիր 3758, ՃԱՇՈՑ, գրված` 1465 թ. Կած գյուղում, ստացող` տեր Մանուել և տեր Ստեփաննոս: Ձեռագիր 4153, ԱՒԵՏԱՐԱՆ, գրված`1499 թ. Կածիք գյուղում, ստացող՝ Ջանիբեկ: 15 16 94