MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 93
Արտաշեսյան սահմանաքար 11 , իսկ Բախտակ գետի ափին (գյուղից
հյուսիս- արևմուտք) բացվել է անտիկ բնակատեղի՝ կարասային և քա-
րարկղային թաղումներով 12 : Միջնադարյան հուշարձաններից պահ-
պանվել են Ս. Աստվածածին 13 կամ Ս. Ստեփաննոս եկեղեցին, որը
վերանորոգվել է 1884 թ., Թուխ մանուկ (1997 թ. վերանորգված) և «Լույս
գերեզման» մատուռները, միջնադարյան գերեզմանատունը (IX-XX դդ.),
տասնյակ խաչքարեր:
Ծակքար մտնող ճանապարհի ձախ մասում է IX-XX դդ. Գերեզ-
մանատունը, որտեղ գերակշռում են հիմնականում անմշակ տապա-
նաքարերը, կան նաև խաչքարեր (IX-XVI դդ.), օրորոցաձև տապանա-
քարեր: Այստեղից մեզ հաջողվեց ընդօրինակել հինգ արձանագրու-
թյուն: Կենտրոնում է գտնվում XIX դարում կառուցված մի մատուռ, որն
ըստ ավանդության կառուցվել է քրիստոնյայի նահատակության վայ-
րում, այստեղ երկնքից լույս է իջել, որի պատճառով էլ մատուռը կոչվել
է «Լույս գերեզման»: Այն ուղղանկյուն հատակագծով, փոքր և անշուք
շինություն է, միակ մուտքը հարավից է:
Կոթողներից առավել աչքի է ընկնում XIII-XV դդ. մի խաչքար,
որի արձանագրությունը կոտրված քիվին է, 1 տող (գրչագիր 1).
1. ՍԲ ԽԱՉ ԲԱՐԵԽԱՒՍ….
Խաչքարին կպած է օրորոցաձև մի տապանաքար, հարավային
կողմում չորս խաչաքանդակներ են, հյուսիսային կողմում՝ աշխատան-
քային գործիքներ 14 , հիշատակագիրը` հյուսիսային և հարավային կո-
ղերին, 6 տող, (գրչագիր 2).
2. ԱՅՍ Է ՀԱՆԳԻ/ՍՏ ՈւԱՆԻՍԻՆ ՈՐԴԻ ՊԱՊԻՆ / ՍՈՔԱՆԻՆ/ ԵՍ
ՊԱՊԱՃԱՆ/ ԿԱՆԳՆԵՑԻ ՍԲ ԽԱՉ ԲԱՐԵԽԱՒՍ
ՀՀՇՏԲ, հատոր 2, նույն տեղում: Հայկական սովետական հանրագիտարան,
հատոր 5, Երևան, 1979, էջ 107:
12 Խաչատրյան Ժ., Քալանթարյան Ա., Մարտունու և Վարդենիսի շրջանների
անտիկ և միջնադարյան հուշարձանները, Լրաբեր, 1972, թիվ 1, էջ 59:
13 Ղևոնդ Ալիշանը հիշատակում է Ս. Աստվածածին: Տե՛ս Ալիշան Ղևոնդ, Սի-
սական, տեղագրութիւն Սիւնեաց աշխարհի, Վենետիկ, 1893 թ., էջ 53: Հովհ.
Շահխաթունյանցը հիշատակում է Ս. Ստեփաննոս: Տե՛ս Շահխաթունեանց
Յովհ., Ստորագրութիւն Կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ,
աշխատասիրությամբ Ա. Տեր-Ստեփանյանի (վերահրատարակություն), Մայր
Աթոռի Ս. Էջմիածին, 2014, էջ 373:
14 Տապանաքարի թեքվածության պատճառով հյուսիսային կողի արձանա-
գրությունը լուսանկարել և գրչագրել հնարավոր չեղավ:
11
93