MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 92
ջալալիների ասպատակությունների (1590-ական թթ.), սովի (1606-1609
թթ.) հետևանքով գավառը մեծ վնասներ է կրել, ծաղկուն բնակավայ-
րերն ամայացել են, բնակչությունը՝ բռնի տեղահանվել: Հիշատա-
կություն կա, որ 1319-1320 թթ. Գեղարքունի գավառում թալանվեցին
եկեղեցիները, գերվեցին բնակիչները, որոնց մի մասը կարողացավ
ապաստանել քարանձավներում 5 : 1639 թ. Հայաստանի թուրք-պարս-
կական երկրորդ բաժանումից հետո գավառն անցավ Պարսկաստանին՝
դառնալով Երևանի խանության մահալներից՝ վերանվանվելով Գեոկ-
չայ 6 : Հայ բնակչությունն այստեղ աստիճանաբար դառնում էր փոքրա-
մասնություն, հայկական բնակավայրերի անուններն աղավաղվում ու
հնչյունափոխվում էին: Մատենագրական աղբյուրների և վիմական
արձանագրությունների շնորհիվ միայն հնարավոր եղավ վերականգնել
դրանց մի մասի հայկական տարբերակները 7 : 1813 թ. անգլիացի ճա-
նապարհորդ, ճարտարապետ, դիվանագիտական ներկայացուցիչ Ջեյմս
Մորիերը (1780-1849 թթ.) նշում է. «Երևանից Սևան ճանապարհին, ոչ մի
բնակեցված վայր չտեսանք… լիճը շրջապատված է վայրի լեռներով ու
բնակչություն չունի» 8 : Ռուս-պարսկական (Թուրքմենչայ, 1828 թ.) ու
ռուս-թուրքական (Ադրիանապոլիս, 1829 թ.) պայմանագրերը հնարա-
վորություն տվեցին հազարավոր արևելահայերի ու արևմտահայերի
վերաբնակվել ոչ միայն հին ու լքված, այլև նոր հիմնված բնակավայ-
րերում:
Ներկայիս Ծակքար գյուղը հիմնադրվել է 1828 թ. Մուշի և Ալաշ-
կերտի մի քանի գյուղերի բնակիչների կողմից: Գյուղում համանուն
գետի 9 վրա կա երկթռիչք մի կամուրջ, «որոյ անունովն և գիւղն էր
յիշւում, այն Աստուածաշէն բնական կամրջի պատճառաւ, որ փոքրիկ
գետակի վերայ էր բնութիւնից յարմարուած» 10 : Հայտնի է նաև, որ Ծակ-
քար գետակի վրա գործել է 7 ջրաղաց: 1957 թ. գյուղից հայտնաբերվել է
Գևորգյան Դ., Թազագյուղ, Երևան, էջ 13:
Նշվ. աշխ., էջ 19:
7 Հակոբյան Ս., նշվ. աշխ., էջ 8:
8 Հարությունյան Հ., Նոր Բայազեդի գավառը 1828-1913 թթ., Երևան, ՀՀ ԳԱԱ
«Գիտություն» հրատարակչություն, 2008, էջ 30:
9 Ծակքար գետը սկիզբ է առնում Գեղամա լեռներից: Երկարությունը 12 կմ է,
հարուստ է կողակ ձկնատեսակով, որի պատճառով էլ անվանում են Կողագետ:
Տե՛ս ՀՀՇՏԲ, հատոր 2, էջ 831:
10 Սմբատյանց Մ., Տեղագիր Գեղարքունի ծովազարդ գաւառի, Վաղարշապատ,
1896, էջ 515:
5
6
92