MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 91

ՍՈՒՍԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ (ՀՀ ԳԱԱ ՀԱԻ) ՆՈՐԱՀԱՅՏ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱԿՔԱՐ ԳՅՈՒՂԻՑ (ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ) ՀՀ Գեղարքունիքի մարզը հարուստ է պատմաճարտարապետա- կան կոթողներով (մոտ 5270 միավոր) 1 , որոնց ուսումնասիրումը սկսվել է դեռևս XIX դարում (Հովհ. Շահխաթունյանց, Ս. Ջալալյանց, Մ. Սմբատյանց, Ղևոնդ Ալիշան, Ե. Լալայան): Նորագույն շրջանում այդ հուշարձանների ուսումնասիրությունը կատարվեց համակողմանի. հնագիտական պեղումներին զուգահեռ ուշադրություն դարձրեցին նաև վիմական արձանագրություններին, որոնք հետագայում ամփոփվեցին Դիվան հայ վիմագրության Գեղարքունիքի պրակում 2 (թվով 1546 ար- ձանագրություն): Քանի որ գիտական վերջին ուսումնասիրություններն այստեղ կատարվել են XX դարի 70-ական թթ., ուստի անհրաժեշ- տություն կար հայտնաբերել նոր կոթողներ, ինչպես նաև արձանա- գրություններ: Արդյունքում, 2014-2016 թթ. ընթացքում մարզի բնակա- վայրերից մեզ հաջողվեց հավաքել մոտ 60 վիմագիր, այդ թվում` 9-ը Մարտունու տարածաշրջանի Ծակքար գյուղից, որոնք գիտական շրջա- նառության մեջ են դրվում առաջին անգամ: Ծակքար (Կած, Կռակածն, Կռակիծ, Կոռքար, թուրք. Դալիկդաշ 3 ) գյուղը գտնվում է Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Ըստ XIII դ. եկեղեցական հարկացուցակի` գյուղը կոչվել է Կածիք 4 ` լինելով Մեծ Հայքի Սյունյաց նահանգի Գեղարքունի գավառի կազմում: Փաստենք, որ պատմական Գեղարքունիքի էթնոժողովրդագրա- կան կազմը դարեր շարունակ փոփոխվել է՝ կապված արտաքին քա- ղաքական իրավիճակի հետ: Սելջուկ-թուրքերի, մոնղոլ հրոսակների, Լենկ-Թեմուրի և թուրք-պարսկական անընդմեջ պատերազմների, 1 Հակոբյան Ս., ՀՀ մարզերը, Գեղարքունիք, պատմական հանրագիտարան, Երևան, 2010, էջ 9: 2 Դիվան հայ վիմագրության, պրակ IV, Երևան, 1974: 3 Համանուն բնակավայրեր կան Սեբաստիայի և Ակնի շրջաններում (Արևմտյան Հայաստան): Տե՛ս Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառա- րան (այսուհետ` ՀՀՇՏԲ), հատոր 2, Երևան, 1988, էջ 831: 4 Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, Սովետական գրող, 1986, էջ 397: 91