MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 95
անց կանգնեցրել է պապիկի՝ տեր Սիսակի գերեզմանի վրա 18 : Խաչքարն
իր հորինվածքով X-XI դդ. կոթող է, իսկ արձանագրությունը, որը
դժվարընթեռնելի է (12 տող), հավանաբար փորագրվել է հետագայում 19 :
Գյուղի կենտրոնում է գտնվում թաղածածկ, անմշակ քարերից
կառուցված Ս. Ստեփաննոս կամ Ս. Աստվածածին եկեղեցին: Կիսավեր
կառույցն ունի մկրտության ավազան, ավագ խորան՝ բարձր բեմով,
երկու ավանդատուն: XIX դարի վերանորոգման ընթացքում կառույցի
պատերի մեջ որպես շինաքարեր տեղադրվել են միջնադարյան մի
քանի խաչքարեր: Եկեղեցու մուտքը հարավից է, բարավորի խաչքարի
վրա պահպանվել է (գրչագիր 5).
5. ՋԸ (1459 թ.)
Եկեղեցու ձախակողմյան ավանդատան վերնամասում հորիզո-
նական դիրքով տեղադրված է խաչքար, որի ստորին մասում կա ելնդա-
գիր արձանագրություն, 2 տող, (գրչագիր 6).
6. ԿԱԶՄՈՂ ԴԱՎԻԹ / Թ. ՌԷ (1558 թ.)
Դավիթ կազմողը գործել է Գեղամա ծովի հարավային շրջաննե-
րում, մեզ հայտնի է նրա կերտած մի տապանաքարը (1528 թ.), որը
գտնվում է Վարդենիսի Կարճաղբյուր (նախկին՝ Գյոդակ բուլաղ) գյուղի
տարածքում 20 : Փաստորեն, սա մեզ հայտնի նրա երկրորդ գործ է:
Մեկ այլ խաչքար էլ ագուցված է եկեղեցու բեմի կենտրոնում, ար-
ձանագրությունը խաչի հորիզոնական թևերից վերև է, 7 տող (գրչա-
գիր 7).
7. ԵՍ/ ՍՈՒՔԻ/ԱՍ/ ԿԱՆԳՆ /ԵՑԻ/
ԹՎ/ ՌԺԷ (1658 թ.)
Եկեղեցուց քիչ հեռու գյուղաբնակ Նորիկ Եղոյանի տան մոտ
գտնվում է մի մատուռ, որի ներսում կան տապանաքարի երեք բեկոր-
ներ` պարսկերեն արձանագրությամբ. «ԷՍՄԱՅԻԼ ՀԱՋԻ ՂԱԶԱԼԻ» 21 :
Խաչքարի ստորին մասում պահպանվել է հողմահարված
արձանագրություն, 4 տող.
8. ԵՍ ԳՐԻԳՈՐ…/ ԿԱ-ԱՐ ԵՂԲ/ …. ԲԱՐԵԽ/ ՈՒԹ
Այս տեղեկությունը մեզ փոխանցել են տեղացիները:
Այն ուսումնասիրության կարիք ունի, ուստի նպատակահարմար չենք
գտնում հրատարակել:
20 Դիվան հայ վիմագրության, պրակ IV, Երևան, 1973, արձ. 1262:
21 Վիմագիրն ընթերցելու համար մեզ օգնեց ԳԱԱ ՀԱԻ Արդիականության և ազ-
գաբանության բաժնի կրտսեր գիտաշխատող Տիգրան Սարգսյանը:
18
19
95