MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 88
րդ դարի 90-ական թթ. Կիլիկյան Հայաստանի և Սրբազան Հռոմեական
կայսրության միջև գործնական հարաբերությունների հաստատումը
Ֆրիդրիխի արևելյան քաղաքականության տրամաբանական հե-
տևանքն էր 24 :
Կիլիկյան Հայաստանի հետ կայսրության դիվանագիտական
փոխհարաբերությունների հեռանկարի վերաբերյալ Ֆրիդրիխ Շիկա-
մորուսի ունեցած ծրագրի մասին հետաքրքիր տեսակետ է արտահայ-
տում Է. Այկոֆֆը: Վերջինիս կարծիքով չի կարելի վստահաբար փաս-
տել, թե այն զարգացման ընթացքը, որ ունեցավ Կիլիկյան Հայաստանի
նկատմամբ Հենրիխ VI-ի վարած քաղաքականությունը 12-րդ դարի 90-
ական թթ., կազմում էր կայսրության` մի քանի դար շարունակ մշակ-
վող արտաքին քաղաքական հայեցակարգի տրամաբանական շարու-
նակությունը: Ավելին, հեղինակի կարծիքով միանշանակ չի կարելի
եզրակացնել, թե «արդյո՞ք Ֆրիդրիխն ընդհանրապես մտորում էր այն
գաղափարի մասին, որն իր որդի Հենրիխը հետագայում իրականաց-
րեց` կապված հայկական իշխանությունը թագավորություն հռչակելու
հետ» 25 :
Սակայն, Հենրիխ VI-ի` 12-րդ դարի վերջին տասնամյակում
Արևելամիջերկրածովյան ավազանում վարած քաղաքականության
վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել այն փաստը, որ
կայսրն իսկապես առաջնորդվում էր իր նախորդների կողմից արդեն
մշակված գաղափարախոսությամբ` նպատակ ունենալով տրամաբա-
նական ավարտին հասցնել Ֆրիդրիխի կողմից գործնական հիմքերի
վրա դրված ծրագիրը: Այլ կերպ ասած` Արևմուտքի կայսեր միջոցով
Լևոնի կարգավիճակի բարձրացումը և որպես թագավոր օծումը սոսկ
Ռուբինյան իշխանի և Հենրիխ VI-ի միջև բանակցությունների առարկա
չէր, այլ արդեն մշակված քաղաքականության արդյունք: Այսպիսի
տեսակետ արտահայտում է նաև Ֆ. Տուրնեբիզը, ըստ որի «Այս մահը
պարզապես հետաձգեց Լևոնի նախագծի իրականացումը: Գերմանա-
24 Հենրիխ VI-ը շարունակում էր Ֆրիդրիխ Ա-ի քաղաքականությունը ոչ միայն
Կիլիկյան Հայաստանի հետ փոխհարաբերություններում, այլև փորձում էր
ամբողջությամբ կյանքի կոչել նրա կողմից գործնական հիմքերի վրա դրված
համընդհանրական գաղափարախոսությունը: Հենրիխ VI-ի համընդհանրական
քաղաքականության մասին Лампрехт К., История германского народа, т. 2,
часть. III и IV, Mосква, 1895, с. 115-120:
25 Eickhoff E., Friedrich Barbarossa im Orient, Kreuzzug und Tod Friedrichs I,
Tübingen, 1977, S. 152.
88