MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 89
կան կայսր Հենրիխ VI-ը կատարելու էր իր հոր կողմից տրված խոս-
տումը» 26 : Ըստ Բակուրանի` «Ահա այս առթիվ 27 Լևոնի հետևած քա-
ղաքականութեան արդիւնքը կը լինի` նորօրինակ թագ Ալման (գեր-
մանացի) կայսրէն, թեև Ֆրետերիք Պարպարոսայի ջրահեղձ մահուան
պատճառով թագադրութիւնը կը յապաղի» 28 : Նման տեսակետ է հայտ-
նում նաև Ռ. Հիշթանդը, ում կարծիքով Կիլիկյան Հայաստանի հետ
դիվանագիտական հարաբերությունների զարգացումը Ֆրիդրիխի հա-
մար պակաս առաջնային չէր, քան իրենց` հայերի համար: «Երկուստեք
անհապաղ, հրատապ դիտարկվող հանդիպմանը Կիլիկյան Հայաս-
տանի Լևոն II-ի հետ խանգարում է կայսեր մահը» 29 :
Ուշագրավ է, որ Ֆրիդրիխ Շիկամորուսի մոտեցումը Կիլիկյան
Հայաստանի հետ փոխհարաբերությունների հարցում փորձեց զար-
գացնել նաև Հենրիխ VI-ի որդին՝ Ֆրիդրիխ II-ը (1212-1250թթ.), ով ևս
գտնում էր, որ իր մերձավորարևելյան քաղաքականության շրջանակ-
ներում Կիլիկյան Հայաստանին որպես տարածաշրջանում կայսրու-
թյան հենարան պահելու ամենաարդյունավետ տարբերակը Սրբազան
Հռոմեական կայսեր կողմից ուղարկված թագով թագադրության
փաստի շրջանառումն է 30 : Հարկ է նշել սակայն, որ վերջինիս փորձերի
արդյունքում որևէ շոշափելի հաջողություն չարձանագրվեց:
Tournebize F., նշվ. աշխ., էջ 185:
Հեղինակը նկատի ունի այն, որ հաշվի առնելով նախկինում խաչակիրներին
հայերի ցուցաբերած օժանդակությունը՝ Կղեմես Գ պապը խաչակրաց նոր ար-
շավանքի նախօրեին նորից ակնկալում էր Ռուբինյան իշխանի և հայոց կաթո-
ղիկոսի աջակցությունը և «հայոց քրիստոնէական պարտաճանաչութեան վերս-
տին կոչում կ'ընէ»: Բակուրան, Մի տեսութիին Կիլիկիոյ հայկական իշխանու-
թյան վրայ, Նիկոսիա, 1904, էջ 16:
28 Նույն տեղում, էջ 16-17:
29 Hiestand R., Precipua tocius christianismi columpna: Barbarossa und der Kreuzzug,
Friedrich Barbarossa, Handlungsspielräume und Wirkungsweisen des staufischen
Kaisers / Hrsg. von A. Haverkamp, Sigmaringen, 1992, S. 92. Նույն տեսակետն է
հայտնում նաև Մ.- Ա.Շեվալիեն: Chevalier M.-A., Les orders religieux-militaires en
Arménie cilicienne: Templiers, hospitaliers, teutoniques Arméniens à l’époque des
croisades, Paris, 2009, p. 113:
30 La couronne d'Arménie: Un document récemment découvert, illustrant les relations
entre l'empereur Frédéric II et le roi Hét'oum l er , La Méditerranée des Arméniens
XIIe-XVe siècle, sous la direction de Mutafian C., Paris, 2014, pp. 101-120:
26
27
89