MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 87
արևմտյան հոգևոր-մշակութային արժեքների նկատմամբ զիջողակա-
նության և հնարավորության սահմաններում դրանք նաև հայկական
ազգայինի հետ համադրելու փորձերի հերթական դրսևորումն էր`
հանուն առաջնային նպատակի կենսագործման, այն է՝ հայոց թագա-
վորության վերականգնման:
Ինչ վերաբերվում է խաչակրաց երրորդ արշավանքի նախօրեին
Սրբազան Հռոմեական կայսրության և Ռուբինյան իշխանության միջև
փաստացի դիվանագիտական հարեբերություններին, ապա, դարձյալ
անդրադառնալով հայկական պատվիրակության և կայսեր միջև
սպասվող հանդիպմանը, հարկ է նշել, որ, բնականաբար, այս հան-
դիպման մասին այլևս խոսք լինել չէր կարող, քանի որ Ֆրիդրիխ
Շիկամորուսը 1190թ. հունիսի 10-ին մահացավ Սելևկիա քաղաքից ոչ
հեռու 22 :
Ուշագրավ է, որ խաչակրաց արշավանքի շրջանակներում Ֆրիդ-
րիխի կողմից Կիլիկյան Հայաստանի նկատմամբ դրսևորած հետա-
քրքրությունը միանշանակ գնահատականի չի արժանացել միջնա-
դարյան հեղինակների կողմից` երբեմն մեկնաբանվելով ընդհուպ որ-
պես փորձ` Արևելամիջերկրածովյան ավազանում հերթական պետու-
թյունը նվաճելու ուղղությամբ: Այս առումով յուրահատուկ է Անանուն
Եդեսացու «Ժամանակագրության» մեջ պահպանված հիշատակու-
թյունը Ֆրիդրիխի արշավանքի մասին, որտեղ այն դիտարկվում է գրե-
թե որպես թշնամական ներխուժում Կիլիկյան Հայաստան. «Իսկ այն-
տեղից նա չարաբաստիկ կերպով մտավ Կիլիկիո երկիրը: Եթե ներ-
խուժեր մահմեդականների երկրները, գուցե կարողանար որևէ օգուտ
տալ, քանի որ հողը դղրդում էր նրա առջև, և ողջ Ասորիքի մահմե-
դականները ահուդողի մեջ էին ընկել // նրա գալու պատճառով» 23 :
Կարևոր է փաստել սակայն, որ չնայած կողմերի միջև դիվա-
նագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ կա-
տարվող փորձերի փաստացի արդյունքները տեսանելի դարձան միայն
Ֆրիդրիխ I-ի մահից հետո` Հենրիխ VI-ի օրոք, սակայն դրանց հիմքերը
դրվել են դեռևս Շիկամորուսի կառավարման տարիներին: Ավելին, 12-
Ֆրիդրիխ Ա Շիկամորուսի անակնկալ մահվան հանգամանքների մասին
մանրամասն Venetz D., Kaiser Friedrich I. Barbarossa, Tod und Mythos, Nor-
derstadt, 2008, S. 6-7:
23 Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 12, Ասորական աղբյուր-
ներ, Անանուն Եդեսացի, Ժամանակագրություն, Երևան, 1982, էջ 156:
22
87