MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 86
կան կայսրության և Կիլիկյան Հայաստանի դիվանագիտական հարա-
բերությունների լուսաբանման տեսանկյունից շատ հարցերում միա-
նշանակ չեն, պետք է բարձր գնահատել Ներսես Լամբրոնացու ճշմար-
տասիրությունը և պատմական նյութը հնարավորինս օբյեկտիվ շա-
րադրելու ձգտումը:
Պատմագիտության մեջ շրջանառվող տեսակետներից մեկի հա-
մաձայն՝ Լևոնը ոչ թե մեկ, այլ երկու կամ նույնիսկ ավելի անգամներ է
պատվիրակներ ուղարկել Արևելք արշավող Ֆրիդրիխ Շիկամորուսին
ընդառաջ: Մասնավորապես Ս. Պապիկյանը նշում է. «Հայէրը անձ-
կանօք կը սպասէին մեծ վեհապետին: Լեւոն ետեւէ ետեւ պատգա-
մաւորներ կը ղրկէր անոր, որոնք դժբախտաբար չէին հասներ՝ Թուրք-
մէններէն խափանուած» 19 : Հավանական է, որ հեղինակը նկատի է
ունենում ոչ միայն խաչակիրներին ընդառաջ գնացած պատվիրա-
կությունը, այլև ավելի վաղ Եվրոպա ուղևորված դեսպաններին, որոնք,
ըստ էության, հետապնդում էին նույն նպատակը:
Կիլիկյան Հայաստանի` խաչակրաց արշավանքի շրջանակնե-
րում Սրբազան Հռոմեական կայսրությունից ունեցած սպասելիքները
պատկերացնելու տեսանկյունից կարևոր են նաև խնդրո առարկա ժա-
մանակաշրջանում Ներսես Լամբրոնացու մշակած երկու թագավորօրհ-
նեքները, որոնցից մեկը կազմված է «ըստ մեծի եկեղեցւոյն Հռոմայ», իսկ
մյուսը` «ըստ Հայաստանեացս աւրինաց» 20 : Ինքը՝ Լամբրոնացին, վերո-
նշյալ թարգմանության առնչությամբ գրում է. «Աղաչեմ զիմաստուն
ընթերցողսդ ոչ աւելորդ համարել զմեր ի սոյն վաստակ, որ ծարաւի
էաք եւ Հռոմայ եկեղեցւոյն կարգացն, ընդ այլ գիտութեանց, եւ սովաւ
զովացաք եւ թողաք զկնի եկելոց» 21 ` ակնարկելով, որ ինքը լատինական
եկեղեցու ծեսերը թարգմանել է սոսկ հայ ծիսագետներին ծանոթաց-
նելու, ոչ թե գործածության համար: Սակայն ակնհայտ է, որ Տարսոնի
արքեպիսկոպոսի աշխատանքն ավելին էր, քան սոսկ թարգմանու-
թյունը: Իրականում այն հայ կրոնաքաղաքական շրջանակների կողմից
19 Պապիկեան Ս., Հայերը եւ խաչակիրները, Հանդէս ամսօրեայ հայագիտական
ուսումնաթերթ, Վիեննա, 1965, էջ 376-377:
20 Կիլիկյան Հայաստանում հռոմեական եկեղեցու կարգաց գրքի կիրառության
մասին մանրամասն՝ Ակինեան Հ., Ներսէս Լամբրոնացի, կյանքն ու գրական
վաստակները, հանդերձ ազգաբանութեամբ Պահլաւունեաց ու Լամբորնի
Հեթումեանց, Վիեննա, 1956, էջ 304-305:
21 Նույն տեղում, էջ 306:
86