MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 85

Ուշագրավ է, որ Ֆրիդրիխ Շիկամորուսի կենսագիր Օտտոն Ֆրայզինգենցու (Օտտոն ֆոն Ֆրայզինեգեն) «Ժամանակագրության» մեջ նույնիսկ պահպանվել է վկայություն, ըստ որի՝ դեռևս Եվգենիոս Գ պապի (1145-1153 թթ.) և հայոց Գրիգոր Գ կաթողիկոսի (1113-1166 թթ.) միջև հաստատվել է նամակագրություն, և ըստ գերմանացի հեղինակի՝ նրանց միջև «շփումը ջերմ էր» 15 : Արևմտյան կայսրության և Կիլիկիայի հայոց իշխանության միջև դիվանագիտական շփումների հաջորդ ուշագրավ դրվագը թվագրվում է 1189 թվականով, երբ Տարսոնի արքեպիսկոպոս Ներսես Լամբրոնացին հոգեգալստյան տոնին հանձնարարություն է ստանում Լևոն Բ-ից գնալ Հռոմկլա և այնտեղ կաթողիկոսի հետ քննարկել դեպի Արևելք արշավող սրբազան կայսեր ընդունելության հարցը: Լամբրոնացուն չի հաջողվում ավարտին հասցնել Ռուբինյան իշխանի հանձնարարությունը, քանի որ արքեպիսկոպոսը Մարաշ քաղաքի մոտակայքում հարձակման է ենթարկվում թուրքմենների կողմից, որի արդյունքում սպանվում են նրա պահակախմբի անդամները և 20 կուսակրոն հոգևորականներ 16 : Չնայած այս առաքելության ձախողմանը` Ներսեսի հաղորդած տեղե- կատվությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Լևոնն արդեն նախապես տեղեկացված է եղել Ֆրիդրիխ Շիկամորուսի ժամանման մասին 17 : Ժամանակակից մի շարք հեղինակների կարծիքով Լևոնը իշ- խանը, Ներսես Լամբրոնացին և Գրիգոր Դ-ն ընդառաջ են գնացել գեր- մանական կայսեր բանակին, որից հետո նրանք լսել են, որ Ֆրիդրիխ Ա-ն մոտենում է Սելևկիա քաղաքին 18 : Թերևս սա ամենահավանական տարբերակն է Շիկամորուսի արևելյան արշավանքի ժամանակի և ուղղության մասին հայկական կողմի տեղեկացվածության վերաբերյալ, քանզի մեզ հասած պատմագիտական նյութը հնարավորություն չի տալիս այս հարցի շուրջ կատարել որևէ այլ եզրակացություն: Առավել ևս, որ, ի տարբերություն քննարկվող ժամանակաշրջանի մի շարք հե- ղինակների, որոնց հաղորդած տեղեկությունները Սրբազան Հռոմեա- pp. 440-441: Հմմտ Հաւաքումն պատմութեան Վարդանայ Վարդապետի, էջ 136: 15 Roma-Armenia sous la direction de Mutafian C., Rome, 1999, p. 126. 16 Tournebize F., Histoire politique et religieuse de l'Arménie depuis les origins des Arméniens jusqu'à la mort de leur dernier roi (l’an 1393), Paris, 1900, p. 272. 17 Ներսես Լամբրոնացու այս հիշատակության մասին մանրամասն Recueil des historiens des croisades, Documents Arméniens T. 1, Paris, 1869, p. 564. 18 Halfter P., Die Staufer und Armenien, S. 194. 85