MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 84

գիտական փոխառնչությունների հաստատմանը: Ընդ որում, ուշադրու- թյան արժանի է նաև այն հանգամանքը, որ հերթական անգամ փորձ էր արվում այդ հարաբերություններն օգտագործել որպես հակակշիռ` Բյուզանդական կայսրության դեմ մղվող քաղաքական և մշակութային պայքարում: Սրբազան Հռոմեական կայսրության և Կիլիկյան Հայաստանի փոխհարաբերությունները կարևորելու միտումը տեսանելի է նաև արևմտյան հեղինակների մոտ: 12-րդ դարի 80-ական թթ. կեսերին Ֆրիդրիխ Շիկամորուսի և Ռուբինյան իշխանության միջև դիվանա- գիտական փոխհարաբերությունների մասին հետաքրքիր տեղեկա- տվություն է հաղորդում գերմանական ժամանակագիր Գոթֆրիդ Վի- տերբացին (Գոթֆրիդ ֆոն Վիտերբո): Վերջինս կայսերական պալա- տում և պապական արքունիքում դիվանագիտական առաքելության մեջ գտնված հույների, սարացինների և պարսիկների կողքին հիշատակում է նաև հայերին, ովքեր իրեն ապահովել են արժեքավոր տեղեկա- տվությամբ 11 : Այս ընդհանրական տեղեկությունը թույլ է տալիս եզրա- կացնել, որ նույնիսկ եթե հայկական դեսպանությունը Եվրոպայում գտնվելու ընթացքում անմիջական հանդիպում չի ունեցել Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ, այնուամենայնիվ, որոշակի ուշադրության է արժա- նացել կայսերական արքունիքի կողմից 12 : Պահպանված տեղեկությունները վկայում են այն մասին, որ սրբազան հռոմեական կայսրը ևս քննարկվող ժամանակահատվածում պատրաստ էր փոխշահավետ պայմաններով ընդառաջ գնալ Ռուբին- յանների քաղաքական ծրագրերին: Այս առումով հիշատակության արժանի են դարձյալ Վարդանի մոտ պահպանված տեղեկություններն այն մասին, որ Շիկամորուսը դեռևս մինչև խաչակրաց արշավանքը Լևոնի մոտ է ուղարկում երեք պատվիրակների. «Եւ երիցս անգամ դես- պան յղեաց առ Լևոն, և ոչ հասաւ առ նա» 13 : Ցավոք, հեղինակը չի նշում, թե որտեղից էին այդ պատվիրակները, ինչը հնարավորություն կտար ավելի ամբողջական պատկերացում կազմել պատվիրակության առա- քելության մանրամասների մասին 14 : P. Halfter, Die Staufer und Armenien, S. 191. Böhmer J. F., Regesta imperii, IV, 2, Die Regesten des Kaiserreichs unter Friedrich I. 1122 (1152)-1190, Wien, Köln, Weimar, 2011, S. 330: 13 Հաւաքումն պատմութեան Վարդանայ Վարդապետի, էջ 136: 14 Vartan le Grand, Extrait de l’histoire universel, RHC, Documents Arméniens T. 1, 11 12 84