MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 83

Սրբազան Հռոմեական կայսրը և նույնիսկ Երուսաղեմի լատինական և Իսպանիայի պատրիարքը 7 ) և ընդհանուր նամակով դրական պա- տասխան է տալիս կաթողիկոսին: Իհարկե, հայ պատմագրի այս տեղեկատվությունը չափազանց- ված էր և չէր կարող զերծ մնալ սուբյեկտիվ գործոնների ազդեցությու- նից. «Ցանկությունը` հնարավորինս ապահովելու սեփական գործի պաշտոնական հիմքերը, այստեղ իրավունք է տալիս հայկական ժա- մանակագիրներին` առաջնորդել փետուրին» 8 : Չափազանցությունը կայանում է նրանում, որ Ֆրիդրիխ Շիկա- մորուսը չէր կարող ներկա լինել վերոնշյալ ժողովին, երբ Լուկիոս Գ-ն նամակ էր գրում հայոց կաթողիկոսին: Պահպանվել է նամակի հայերեն թարգմանությունը, և այն թվագրված է դեկտեմբերի 3-ով, իսկ որպես ժողովի անցկացման վայր մատնանշված է Վերոնան 9 : Ֆրիդրիխի և պապի հանդիպումը տեղի էր ունեցել դեռևս հուլիսի 22-ին, մինչդեռ քննարկվող ժամանակահատվածում գերմանական կայսրը ժամանա- կավորապես լքել էր Վերոնան ու գտնվում էր Ցիվիդալում, որտեղից նա Վերոնա վերադարձավ ավելի ուշ: Իհարկե, սա ամենևին չի բացառում հայկական պատվիրակության և Ֆրիդրիխ Շիկամորուսի հանդիպման հնարավորությունը, սակայն փոքրացնում է դրա հավանականությունը: Շտաուֆենյան տիրակալի հետ Փիլիպոպոլիսի եպիսկոպոսի հանդիպումը տեսականորեն կարող էր տեղի ունենալ հոկտեմբերի կեսից մինչև նոյեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում կամ դեկտեմբերի երկրորդ կեսին, երբ կայսրը վերադարձել էր Վերոնա, չնայած նման հանդիպման մասին որևէ արժանահավատ տեղեկու- թյուններ չեն պահպանվել 10 : Հարկ է նշել, որ եթե անգամ ընդունենք, որ 12-րդ դարի 80-ական թթ. սկզբին Ֆրիդրիխ Շիկամորուսի հետ գործնական հարաբերություն- ները մտացածին էին և չէին համապատասխանում իրականությանը, այնուամենայնիվ, հայ հեղինակների կողմից այդ հարաբերությունների կարևորումը հերթական անգամ վկայում է այն նշանակության մասին, որ հայ իրականության մեջ տրվում էր կայսրության հետ դիվանա- Նույն տեղում: Halfter P., Die Staufer und Armenien, S. 191. 9 Ղ. Ալիշան, նշվ. աշխ., էջ 466: 10 Այս հնարավոր հանդիպման վերլուծության մասին նաև P. Halfter, Die Staufer und Armenien, S. 190-191: 7 8 83