MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 82
դավանաբանական զիջումների հարցը 4 . «Ընդ կարգաց գրոցս յիշի
առանձինն ի խորագրի թղթոցն և Ձեռնադրութեանն կարգ ըստ Լատի-
նաց, որում համաձայն գտանին բազում մասամբ...» 5 :
Նամակի ուղարկման տարեթիվը համընկնում է այն ժամանակա-
հատվածի հետ, երբ Ֆրիդրիխ Շիկամորուսը գտնվում էր Վերոնայում, և
սրբազան կայսեր ու Հռոմի պապի միջև ընթանում էին ակտիվ բանակ-
ցություններ հոգևոր և աշխարհիկ իշխանությունների փոխհարաբերու-
թյունները վերջնականապես հստակեցնելու, ինչպես նաև խաչակրաց
նոր արշավանքի կազմակերպման հետ կապված խնդիրների շուրջ:
Ուստի, չի բացառվում, որ կայսրության և Կիլիկյան Հայաստանի միջև
արդեն այս ժամանակ տեղի ունեցած լինեն դիվանագիտական հա-
րաբերությունների հաստատման առաջին փորձերը:
Վարդան Վարդապետի վկայությամբ, քննարկվող ժամանակա-
շրջանում պապական արքունիք է ներկայացել հայկական պատվի-
րակությունը՝ Փիլիպոպոլիսի հայ պատվիրակի գլխավորությամբ, որի
նպատակն էր ներկայացնել Բյուզանդական կայսրությունում հայ
եկեղեցական համայնքի ծանր վիճակը: Ստեղծված իրավիճակը հաշվի
առելով` Գրիգոր Դ-ն Փիլիպոպոլիսի պատրիարքին, ում եկեղեցական
ծուխը Արևելահռոմեական կայսրությունում ամենակարևորներից էր,
հանձնարարում է օգնության խնդրանքով դիմել պապին: Ըստ Վար-
դանի՝ Լուկիոսը ոչ միայն ջերմ ընդունելության է արժանացնում պատ-
վիրակությանը, այլև ժողովում է Արևմուտքի հոգևոր և աշխարհիկ
մեծամեծերին «եւ հաւաքեաց առ ինքն զամենայն պատուաւորս” 6 (ըստ
հեղինակի՝ նրանց թվում էին Անգլիայի և Ֆրանսիայի թագավորները,
Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մխիթարեան մատենադարանին ի Վիեննա,
Հ. Բ., Հաւաքածոյ, Վիենա, 1963, էջ 78-79: Հմմտ Բոզոյան Ա., Պապությունն ու
հայերը վաղ և զարգացած միջնադարում (առաջին շփումներից մինչև 1198 թ.
եկեղեցական միության հաստատումը), «Էջմիածին», 1996, դեկտեմբեր, ԺԲ, էջ
121-22:
5 Ղ. Ալիշան, Սիսուան, Համագրութիւն հայկական Կիլիկիոյ եւ Լեւոն Մեծա-
գործ, Վենետիկ, 1885, էջ 466: Հմմտ Գ. Հովսեփյան, Հովսեփյան Գ., Յիշատա-
կարանք ձեռագրաց. Հ. Ա., Ե դարից մինչև 1250 թ., Անթիլիաս, 1951, էջ 537:
Ներսես Լամբրոնացու կողմից կատարված նամակի ամբողջական թարգմանու-
թյունը ներկայացված է Մ. Չամչյանի «Պատմություն հայոց» աշխատության մեջ:
Չամչեանց Մ., Պատմութիւն հայոց, Հ. 3, Վենետիկ, 1786, էջ 142-144:
6 Հաւաքումն պատմութեան Վարդանայ Վարդապետի, Լուսաբանեալ ի Վենե-
տիկ, 1862, էջ 134:
4
82