MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 81
յոց թագավորության վերականգնման հարցը, ինչպես նաև, որպես այդ
հարցի լուծման առաջին քայլ, արքայական խորհրդանիշները Բյուզան-
դական կայսրությունից (Արևելքից) կամ Սրբազան Հռոմեական կայս-
րությունից (Արևմուտքից) ստանալու խնդիրը: Միջնադարում ընդուն-
ված քաղաքական ընկալումների համաձայն իշխանին որպես թագա-
վոր կարող էին օծել միայն Հռոմի պապը կամ կայսրը 2 : Ըստ այդմ,
Կիլիկիայի հայկական իշխանությունը ևս` որպես միջազգային հարա-
բերությունների սուբյեկտ, պետք է ընտրեր այս ուղին, քանզի միայն
նման ճանապարհով նրա կողմից ձեռք բերված թագավորության կար-
գավիճակը կարող էր ստանալ միջազգային ճանաչում:
Միջնադարյան իրավաքաղաքական գիտակցության մեջ սովորա-
բար թագադրությունը ենթադրում էր նաև որոշակի քաղաքական կողմ-
նորոշում: Ճիշտ է, որպես կանոն դա պայմանավորված էր լինում կոնկ-
րետ ուժերի փոխդասավորվածությամբ, այնուամենայնիվ Ռուբինյան
իշխանները պարտավոր էին ավելի, քան երբևէ հետևողականություն
ցուցաբերել արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում` հաշվի
առնելով հայոց պետության համար դրանից բխող բոլոր հնարավոր
հետևանքները: Անշուշտ, իրադարձությունների նման ընթացքը
ձեռնտու էր նաև Սրբազան հռոմեական կայսերը առաջին հերթին այն
պատճառով, որ կայսրությունից Կիլիկյան Հայաստանի վասալական
կախվածության հնարավորությունը, առավել ևս, եթե հեռանկարում
խոսքը լինելու էր ոչ թե սոսկ իշխանության, այլ Հռոմի պապի և կայսեր
կողմից ճանաչված քրիստոնեական թագավորության մասին, կարող էր
դառնալ հերթական գործնական քայլը համաքրիստոնեական գաղա-
փարախոսության կենսագործման ճանապարհին:
Ըստ պատմագիտական գրականության մեջ շրջանառվող առա-
վել ընդունված տեսակետի՝ Սրբազան Հռոմեական կայսրության և
հայոց իշխանության միջև դիվանագիտական հարաբերությունների
առաջին հավանական փորձերը թվագրվում են 12-րդ դ. 80-ական
թվականներով՝ մասնավորապես 1184 թվականով 3 : Խոսքը Հռոմի Լու-
կիոս Գ պապի (1181-1185 թթ.) կողմից հայոց կաթողիկոս Գրիգոր Դ
Տղային (1173-1193 թթ.) ուղարկած նամակի մասին է, որում արծարծ-
վում էր հայոց եկեղեցու կողմից կաթոլիկ եկեղեցուն կատարվելիք
Այս մասին մանրամասն նույն տեղում, S. 195:
Halfter P., Die Staufer und Armenien, S. 190: Հմմտ. Halfter P., L'Église arménienne
entre la papauté et les Byzantins aux XII et XIII siècles, Paris, 2009, p. 67.
2
3
81