MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 80
ժամանակաշրջանում Հոհենշտաուֆենների և Ռուբինյանների միջև
դիվանագիտական փոխհարաբերությունների հաստատման և պահ-
պանման հարցում կողմերից յուրաքանչյուրն ուներ սեփական դրդա-
պատճառները:
1. Կիլիկիայում վասալական գերակայությունը կամ նրա հետ
դաշնակցային հարաբերությունները Շտաուֆեններին կտար կայսրու-
թյան գերիշխանությունը դեպի Արևելք ընդարձակելու հնարավորու-
թյուն՝ տարածաշրջանում կայսրության և պապականության համար
ստեղծելով շահեկան դիրք:
2. Մերձավոր Արևելքում Եգիպտոսի սուլթան Սալահ ադ-Դինի
տարած հաղթանակներից հետո կայսրությունը Կիլիկյան Հայաստանը
դիտարկում էր որպես արևելյան քրիստոնեական մշակութային համա-
կարգի ներկայացուցիչ, որը դառնալու էր քաղաքակրթական կամուրջ
արևմտյան և արևելյան քրիստոնեական միջավայրերի միջև: Կայսրու-
թյան համար հայոց իշխանության հետ հարաբերությունների հաստա-
տումն ուներ ավելի շատ քաղաքակրթական, քան զուտ քաղաքական
նշանակություն:
3. Լևոն Բ-ն ուներ Արևմտյան կայսրության աջակցության կա-
րիքը` իր իշխանությունը խաչակրաց պետությունների համակարգում
ընդգրելու համար:
4. Շտաուֆենները և Ռուբինյաններն ի դեմս Բյուզանդիայի
ունեին ընդհանուր հակառակորդ:
Երկու քաղաքական ուժերի միջև դիվանագիտական հարաբերու-
թյունների զարգացման և որպես վերջնարդյունք Սրբազան Հռոմեական
կայսրության թագով թագադրվելու հարցում Կիլիկյան Հայաստանի
տեսանկյունից առաջնային էին նաև հետևյալ գործոնները.
1. Թագադրվելով արևմտյան թագով` Լևոն Բ-ն Կիլիկյան Հայաս-
տանը կներառեր տարածաշրջանում դեռևս ակտիվ դերակատարում
ունեցող խաչակրաց համակարգի մեջ:
2. Արևմուտքից ստացած թագը Լևոն Բ-ին հնարավորություն
կտար իրագործել իր՝ հայ-անտիոքյան միացյալ պետություն ստեղծելու
ծրագիրը՝ միավորելով նույն կրոնը դավանող, բայց տարբեր քաղաքա-
կրթական միջավայրեր ներկայացնող (խաչակրաց և արևելյան քրիս-
տոնեական) քաղաքական ուժերին:
Պատահական չէր, որ հենց նշված ժամանակահատվածում, երբ
ստեղծվել էր նման նպաստավոր արտաքին և ներքին իրավիճակ, հայ
հասարակական-քաղաքական շրջանակներում սկսեց քննարկվել հա-
80