MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 79

ԼԻԱՆԱ ԱՂԱԲԵԿՅԱՆ (ՀՊՄՀ) ՍՐԲԱԶԱՆ ՀՌՈՄԵԱԿԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 12-ՐԴ Դ. 80-ԱԿԱՆ ԹԹ. 12-րդ դարի վերջին քառորդին Մերձավոր Արևելքում քրիստոնյա և մահմեդական տարբեր քաղաքական ուժերի դրսևորած հավակ- նությունները և դրանց իրագործման ուղղությամբ մշակած ծրագրերն իրենց ազդեցությունը թողեցին նաև Սրբազան Հռոմեական կայսրու- թյան և Կիլիկյան Հայաստանի հարաբերությունների վրա` հիմք դնելով երկու քրիստոնյա պետությունների միջև դիվանագիտական փոխ- առնչությունների հաստատմանը: Տրամաբանական պետք է համարել խաչակրաց արշավանքների դարաշրջանում երկու պետությունների միջև դիվանագիտական հարա- բերությունների ուսումնասիրության շրջանակներում հատկապես 12-րդ դ. 80-ական թթ. տեղի ունեցած զարգացումների շեշտադրումը, քանզի խաչակրաց առաջին երկու արշավանքների ժամանակ Սրբա- զան Հռոմեական կայսրության և Կիլիկիայի հայոց իշխանության միջև որևէ լուրջ դիվանագիտական առնչության օրինակ մեզ հայտնի չէ: Ի թիվս այլ հանգամանքների, դա թերևս պայմանավորված էր նախ նրա- նով, որ խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ Կիլիկիայի հայկա- կան իշխանությունը դեռևս որպես անկախ պետություն կայացման փուլում էր: Ինչ վերաբերվում է Սրբազան Հռոմեական կայսրությանը, ապա վերջինս` ի տարբերություն հաջորդող արշավանքների, երկրորդ արշավանքի ժամանակ ներքին և արտաքին որոշակի դրդապատճառ- ներից ելնելով, դեռևս բացահայտ կերպով չէր արտահայտում սեփա- կան քաղաքական ծրագիրը: Այսպիսով, Շտաուֆենների և հայերի՝ գերմանացի պատմաբան Պ. Հալֆթերի կողմից դիպուկ կերպով «էկզո- տիկ» որակված փոխհարաբերությունները 1 պայմանավորված էին այն քաղաքական շահերով, որոնցով առաջնորդվում էին կողմերը խաչա- կրաց երրորդ արշավանքի նախօրեին: Բնականաբար, քննարկվող 1 Halfter P., Die Staufer und Armenien, Von Schwaben bis Jerusalem. Facetten staufis- cher Geschichte (Veröffentlichungen des Alemannischen Instituts 61), Sigmaringen, 1995, S. 187. 79