MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 75

Չնայած այն հանգամանքին, որ միջնադարյան ճարտարապե- տական պահպանված շինությունների զգալի մասը կրոնական կա- ռույցներ են, այնուամենայնիվ, մեզ են հասել նաև որոշ պալատական շինությունների, հյուրատների, բաղնիքների կիսավեր հատվածներ, որոնց զարդատարրերը նույնպես կիրառվեցին ազգային նեոդասական ոճի հարստացման համար: Այսպես, օրինակ, Մատենադարանի գլխա- վոր ճակատի (ճարտարապետ՝ Մ. Գրիգորյան 1955թ.) շքամուտքի հատ- վածը հիշեցնում է Անի պատմական մայրաքաղաքում գտնվող Սարգսի (տես՝ նկ. 2) և Պարոնի պալատների շքամուտքերի դռների բացվածք- ների երեսապատումը, որոնք կատարված են աստղաձև և ռոմբաձև (վերակազմությունը՝ Թ. Թորոմանյան, որոնք վերաբերում են Զաքար- յանների շրջանին) 10 : Ինչպես Թամանյանը, այնպես էլ Գրիգորյանը ճակատի գեղազարդման համար կիրառել է որմնախորշեր: Թորոս Թորամանյանը, ով թե՛ Թամանյանի, և թե՛ Գրիգորյանի համար ուղե- ցուց էր հանդիսանում, առաջարկեց Մ. Գրիգորյանին ուսումնասիրել Սբ. Առաքելոց եկեղեցու գծագրերը: Գրիգորյանը նշում է, որ շինության համաչափության և գեղարվեստական ձևերում օգտագործել է հենց այդ եկեղեցու սկզբունքները: Այստեղ հեղինակը կիրառում է պարզ որմ- նախորշեր՝ բնորոշ 7-րդ դարին 11 (Սբ. Հռիփսիմեի տաճար, 618թ): Միջնադարյան եկեղեցական ներքին հատվածի սյունախուրձերը օգտագործեց Է. Տիգրանյանը Երևանի երկաթուղային կայարանի շենքի սպասասրահի ներքին տարածության հարդարման համար: Միջնա- դարում այս ճարտարապետական տարրերը կատարելագործման էին հասել 10-րդ դարի հանճարեղ ճարտարապետ Տրդատի կերտած շինու- թյուններում (Արգինայի տաճար, Անիի Մայր տաճար): Վերոնշյալ օրինակները հիմնականում վերաբերում են 1930-1955 թթ.: 1960-ական թթ. խորհդահայ ճարտարապետությունը հակվում է դեպի մինիմալիզմ: Շինությունները զրկվում են իրենց մոնումենտա- լությունից և ճարտարապետական տարրերի առատությունից: Շատ դեպքերում մնում է միայն եզրազարդը կամ քիվը: Սակայն սկզբուն- քային նրբերանգները, օրինակ, կամարա-թաղային հորինվածքը, մնում են անփոփոխ: Հաճախ այս ոճում, ճակատը զարդարելու նպատակով, օգագործվում են կեղծ որմնակամարներ, որոնք ևս հանգում են մեր միջ- Հարությունյան Վ., Անի քաղաքը, Երևան, 1964, էջ 72- 88: Թորամանյան Թ., Նյութեր Հայակական Ճարտարապետության Պատմության, Երևան, 1942, էջ 93-95: 10 11 75