MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 76
նադարյան ճարտարապետական ավանդույթներին. այդպիսի որմնա-
կամարների կարելի է հանդիպել միջնադարյան եկեղեցիների աբսի-
դային հատվածում, օրինակ, Արթիկի եկեղեցու աբսիդի վրա գտնող
որմնակամարները:
Այս շրջանի կատարյալ օրինակ է Ռ. Իսրայելյանի նախագծած
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը: Այն ամբողջովին
արտացոլում է հայ միջնադարյան հարուստ մշակութային ժառանգու-
թյունը: Ներքին հարդարման համար, սակայն, Իսրայելյանը չի կիրառել
եկեղեցական կառույցներին բնորոշ կոնստրուկտիվ ձևեր, մասնավորա-
պես, միջնադարյան եկեղեցիներին բնորոշ ծածկաձևեր:
Բացի ճարտարապետական ձևերի և տարրերի կիրառումից, նեո-
կլասիցիմի ազգային բնույթը բնորոշվում է տեղական այնպիսի քա-
րատեսակների օգտագործումով, ինչպիսիք են տուֆը և բազալտը:
Դեռևս միջնադարյան ճարտարապետության մեջ կարելի է հանդիպել
զանազան տիպի տուֆերի կիրառման, որոնք հետագայում օգտագործ-
վեցին նաև նեոդասական ոճում: Մինչխորհրդային ժամանակաշրջա-
նում օգտագործվող սև տուֆը 1930-ական թթ. իր տեղը զիջեց Արթիկի
տուֆին 12 : Տուֆի այս տեսակը հայտնի է դեռևս 3-4-րդ դարերից, որը
կիրառվել է բազմաթիվ եկեղեցիների շինարարության մեջ՝ Հառիճա-
վանք (7-13-րդ), Արթիկի Սբ. Աստվածածին եկեղեցի (5-րդ) 13 : Գաղտնիք
չէ, որ հայկական ճարտարապետությունը քարակերտ է: Բացի հրա-
բխային տուֆերից (Արթիկի վարդագույն, Գեղաքարի բաց վարդագույն,
մարմնագույն, Լոռու կարմրավուն), կիրառվում էին նաև ֆելզիտային
տուֆեր (Լոռի, Տավուշ, Վայոց ձոր): 14 Լայն կիրառում ստացան նաև
բազալտը և գրանիտը:
Ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ թամանյանական ոճը
ավանդական և ազգային ոճերի նոր վերածնունդ էր: Այն ձևավորեց
Հայաստանի ճարտարապետական դիմագիծը: Առ այսօր այն չի կորց-
նում իր արդիականությունը և հետաքրքրությունը: Թերևս ամենամեծ
առավելությունը և գրավչությունն այն է, որ Թամանյանը և այլ ճար-
տարապետներ, որոնք ստեղծագործում էին այս ոճում, ոչ թե կրկնեցին
միջնադարյան ճարտարապետության առանձին էլեմենտներ, այլ հայե-
Арутюнян В., Оганесян К., Архитектура Советской Армении...., с. 28.
Հայաստանի բնաշխարհ (Ընտանեկան հանրագիտարան մատենաշար),
Երևան, 2006, էջ 65:
14 Նույն տեղում, էջ 98։
12
13
76