MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 74

կական միջնադարյան ճարտարապետության միաձուլման գործում: Այդ փորձերի լավագույն նմուշներն են Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի (նախկինում՝ ժողովրդական տան), Կա- ռավարության շենքերը 5 , Ազգային գրադարանի շենքը և այլն, որոնցում Թամանյանը լայնորեն կիրառում է հայ վաղ միջնադարյան ճար- տարապետական տարրեր։ Օպերայի շենքի երկրորդ հարկի շքապատշգամբի սյունաշա- րային տարրերն ազդված են Տեկորի (V-VI-րդ դարերի գմբեթավոր եռանավ բազիլիկ) եկեղեցու շքամուտքի ճարտարապետական ձևերից: Նույնկերպ Երերույքի տաճարի (V-VI-րդ դարեր՝ եռանավ բազիլիկ) 6 շքամուտքի ձևը կիրառվել է Կառավարական տան շենքի ճակատային հորինվածքի մեջ, իսկ վաղմիջնադարյան լուսամուտների կամարունք- ները (Քասախի տաճար, Պտղնիի տաճար) 7 օգտագործվել են վերջինիս ճարտարապետական լուծման մեջ՝ որպես գերակա տարր: Հատկա- նշական է նաև եկեղեցական ուղղաձիգ որմնախորշերի կիրառումը Թամանյանի կողմից, մասնավորապես, կնշեինք կենտրոնաձիգ ակոս- ներով խորշերը, որոնք վերաբերում են ավելի ուշ շրջանի (տես՝ նկ. 1, Արատես, Ս. Աստվածածին եկեղեցի 11-րդ դար): Ինչ վերաբերում է խոյակներին, ապա այստեղ կիրառվել է Արզնիի և Զվարթնոցի խոյա- կազարդային հորինվածքը 8 : Այս խոյակազարդերը կիրառել են նաև Ա. Մազմանյանը և Հ. Մարգարյանը Գրքերի պալատի (1940 թ., նախագծվել է 1935թ.-ին) շենքի ճակատային հատվածի պերիստիլի լուծման մեջ: Անդրադառնալով այս կառույցին՝ հարկ է նշել, որ վերոնշյալ շինության պերիստիլի քիվի ձևը բնութագրական է վաղմիջնադարյան ճարտարա- պետությանը, մասնավորապես, Բագարանի և Թարգմանչաց վանքերի տիպերին 9 : Սակայն այդ հնարքը ավելի վաղ կիրառել է Ա. Թամանյանը (Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի ճա- կատ, Ազգային գրադարանի շենքի ճակատ): Հետագայում նմանատիպ լուծումներ կարելի է նկատել բազմաթիվ շինությունների վրա: Арутюнян В., Асратян М., Меликян A., Москва, 1968, с. 96. Հարությունյան Վ., Հայկական Ճարտարապետության պատմություն, Ե., 1992, էջ 89։ 7 Հարությունյան Վ., նշվ. աշխ., էջ 89-90։ 8 Գրիգորյան Մ., Ոլորազարդով խոյակները հայ ճարտարապետության մեջ, Պատմա-բանասիրական հանդես, 1959, N 1-2, էջ 258։ 9 Токарский Н., Архитектура Армении 4-14 вв., Ереван, 1961, с. 152. 5 6 74