MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 73

ՌՈՒԶԱՆՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (ՃՇՀԱՀ) ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ՆԵՈԴԱՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ԹԱՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՈՃԻ) ՄԵՋ Խորհրդահայ ճարտարապետության մեջ միջնադարյան եկեղե- ցական ճարտարապետական տարրերի կիրառման փորձերը հաջողու- թյամբ են պսակվել խորհրդահայ անվանի ճարտարապետներ Ա. Թա- մանյանի, Գ. Թամանյանի, Գ. Աղաբաբյանի, Ռ. Իսրայելյանի, Մ. Գրի- գորյանի և այլոց կողմից: Մասնավորապես, Ա. Թամանյանի ստեղծա- գործական նկրտումները` ազգայինը դարձնել գերակա հայեցակարգ նորակերտ քաղաքի կերպարի ձևավորման գործընթացում, հանգեցրեց նոր ոճի՝ ազգային նեոդասականության կամ « թամանյանական ոճի » ստեղծմանը: Խորհրդահայ ճարտարապետական ժառանգությունը զգալի տեղ է գրավում հայ ազգային մշակույթի մեջ՝ մնալով կարևոր առ այսօր: Խորհրդային ժամանակաշրջանում ձևավորվեցին այնպիսի ճարտարապետական ուղղություններ, ինչպիսիք են ազգային նեոկլա- սիցիզիմը 1 , խորհրդային մոդեռնիզմը 2 և կոնստրուկտիվիզմը 3 : Վերջինս XX-րդ դարի երեսունական թվականներին խիստ քննադատության է արժանանում՝ որակվելով որպես խորհրդային ժողովրդի համար օտար ուղղություն 4 : Վերոնշյալ ոճերի դերը անհնար է համեմատել: Սակայն, հարկ է առանձնացնել ազգային նեոդասականությունը՝ որպես հայկա- կան միջնադարյան ճարտարապետության ժամանակակից մեկնաբա- նություն կամ այլ կերպ ասած՝ ազգային ճարտարապետական ավան- դույթների վերածնունդ: Այս ոճի երկրորդ անվանումը « թամանյանական » է: Հարկ է նշել, որ հենց Թամանյանը կատարեց առաջին քայլերը նեոդասական և հայ- Praz M., On Neoclassicism. London, 1972. Vienna Centre of Architecture, Soviet Modernism 1955-1991: Unknown History, Park Books 2013. 3 Chernikov Y., Architectural Fantasies in Russian Constructivism, Dom publisher, 2013. 4 Арутюнян В., Оганесян К., Архитектура Советской Армении, Ереван 1955, с. 13-14. 1 2 73