MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 71

ջախջախում են կամ մեխ են խփում գլխին, մեկն էլ սրտին։ Երբեմն էլ մեռելի սրտից մի կտոր կտրում են և հիվանդին են տալիս, որ ջրով ընդունի և առողջանա 23 : Հետագայում հավատում են, որ Հոգին հանգստանում է մարմնի Թաղումով և հաջորդ առավոտյան հեռանում է։ Հոգու թռիչքը տևում է 7 կամ 40 օր: Դրա համար, յոթից քառասուն օր գերեզման են այցելում, մեռելատանը ճրագ վառում, որ մահացածի ճանապարհը լուսավոր լինի 24 : Թաղման արարողությունները կատար- վում են մինչև արևի մայր մտնելը, հիմնականում արևի հայտնվելուն պես։ Թաղման ծեսը հայ ժողովրդի համար քրիստոնեական կրոնի ընդունումից հետո բաժանվում է մի քանի փուլերի, որոնք ձևավորվելով հնագույն ժամանակներից՝ մինչև օրս օգտագործվում են թաղման ծի- սակարգում. Դրանք են՝  Հոգեվարքում գտնվող հիվանդի հետ վարվելու ձևերի ամբող- ջությունը. դրա համար օգտագործում են մինչ հիմա Հայ Եկեղեցու խորհուրդներից մեկը ՝ կարգ հիվանդացը,  հանգուցյալի մարմնի նախապատրաստումը, նախնական լաց ու սուգը,  մեռելատանը կատարվող գործողություններ, քանի դեռ հան- գուցյալը տանն է է  դիակի տեղափոխում գերեզմանատուն, թաղումը,  հոգեհացը, հիշատակի արարողությունները 25 : Մինչև մեր օրերը պահպանվել են հանդերձյալ կյանքի մասին պատկերացումները, ինչպես նաև միջնադարում կատարվող թաղման որոշ ծեսեր, որոնք եկել են հնագույն շրջանից: Թաղումը՝ որպես ծի- սակարգ և նրա զարգացման առանձնահատկությունները ներկայաց- նելով, կարող ենք նշել, որ վաղ շրջանից մինչև միջնադար թաղման ծիսակարգի մեջ նկատվում են փոփոխություններ, որոնք, անշուշտ, կապված են հնագույն հավատալիքների և քրիստոնեական կրոնի հետ։ Թաղման ծեսը, իր մեջ պահպանելով հնագույն շրջանի ավանդույթ- ները, ժառանգականորեն հասել է մինչև մեր օրերը։ Սակայն ակնհայտ 23 Լալայան Ե., Գանձակի գավառ, Ազգագրական հանդես, Թիֆլիս , 1901թ., էջ, 146-151: 24 Հարությունյան Ե., Հայ ժողովրդական սգո երգեր, Հայ ազգագրություն և բա- նահյուսություն, հ. 24, Երևան, 2001, էջ 65-68: 25 Պողարեան Արք. Նորայր, Ծիսագիտութիին, Նիւ Եորք, 1990թ, էջ, 113-119: 71