MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 70

տանում էր մեռնողին 20 : Երբ մարդը հոգին ավանդում է, բոլոր ազ- գականները սաստիկ լալիս են, իսկ որոշներն էլ մահացողի երեսը դարձնում են դեպի արևելք, շորերը հանում են, կզակին մի թաշկինակ կապում, եթե աչքերը բաց է մնում, ասում են, թե պանդուխտ բարեկամի էր կարոտում, ապա աչքերը փակում են, ձեռքերը կրծքին խաչաձև ծալում՝ աջ ձեռքը ձախ ձեռքի վրա, վրան մի շոր են գցում և հաց դնում սրտին, բացում են պատուհանները և դռները, որպեսզի հոգին առանց խոչընդոտների դուրս գա 21 : Այնուհետև գալիս է քահանան, օրհնում է ջուրն ու պատը։ Լողաց- նելուց հետո ննջեցյալի ձեռքերին մոմ են դնում, որպեսզի մյուս աշ- խարհում իր բարեկամներին ճրագի լույսով տեսնի։ Հետո պատանում են սպիտակ կտորով, հետագայում, երբ հագուստ են հագցնում, պա- տանքը դնում են բարձի տակ, քանի որ առանց պատանքի չէր կարելի ներկայանալ Քրիստոսին։ Նաև փաթաթում էին մի կարպետով, որը հողին հանձնելուց հետո իրենց հետ վերադարձնում էին տուն: Հա- րուստները պատվիրում էին դագաղներ. ծերերի համար անում էին սև, հասակավորներին՝ կապույտ, իսկ երիտասարդներին՝ կարմիր, գույնզ- գույն ծաղիկներով զարդարված։ Հետագայում դագաղի տակ դնում էին նախշազարդ գորգեր, որն այսօր ևս օգտագործվում է թաղման ծիսա- կարգում: Տղամարդիկ առանց կանանց, քահանայի և խաչվառի առաջ- նորդությամբ տանում էին ննջեցյալին գերեզմանատուն, դնում էին աջ կողմում, իսկ ավարտից հետո թին և բահը խաչաձև դնում էին գերեզ- մանի վրա, որպեսզի սատանաները չմտնեն ներս։ Այդ ամենից հետո վերադառնում էին սգավորի տուն ճաշելու։ Վեց օր ննջեցյալի ընտա- նիքի անդամները անլվա էին մնում, հարազատները վեցերորդ օրը կրկին հավաքվում էին և լվանում էին սգավորների գլուխները։ Յոթե- րորդ օրը գնում են գերեզմանատուն, որտեղ քահանան օրհնում է գերեզմանը 22 : Եթե մի ննջեցյալից հետո ընտանիքի անդամներից մեկը հիվանդանում է, սկսում են կարծել, թե ննջեցյալը իսկապես մեռած չէ և ընտանիքի անդամներից յոթ հոգի տառապելու է։ Որոշելու համար մեռած է, թե ոչ, գերեզմանի վրա գարի են գցում և ձի են տանում այնտեղ: Եթե ուտում է, ուրեմն իսկապես մահացած է, իսկ եթե ոչ, այդ դեպքում բաց են անում գերեզմանը, ննջեցյալի գլուխը Grabar A., Christian Iconography, New York, 1968, p. 155. Սամուելյան Խ., Հայ ընտանեկան պաշտամունքը, Ա.Հ., գ. 12, էջ 216: 22 Լալայան Ե., Երկեր, հ. 5, Երևան, 1988թ., էջ, 148: 20 21 70