MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 69
հագուստով և զարդերով հանդերձ 14 : Այս հարցի շուրջ Գ. Ղափանցյանը
կարծում է, որ ուրարտական աստվածություններից Իրմուշինին կյանքի
խորհրդանիշն է, իսկ հոգիներ տեղափոխող աստվածությունը՝ մահի։
Հանդերձյալ աշխարհի սահմանին մարդու հոգին հանդիպում էր մեկ
այլ աստվածության՝ Շեբիթուին, որը պահպանում էր հանդերձյալ աշ-
խարհի մուտքը։
Ուրարտուում կար ևս մեկ պատկերացում, ըստ որի՝ երկրից
դեպի հանդերձյալ աշխարհ տանող ճանապարհը անցնում է ժայռերի
մեջ եղած բնական կամ արհեստական անձավների ճեղքվածքների և
հնարավոր է նաև դարպասների (ժայռախորշերի) միջով։ Այս են վկա-
յում թաղումների այն ձևերը որոնք կատարված են քարայրներում կամ
արհեստական ժայռափոր սրահներում 15 : Թաղման ծեսի և ձևերի
բազմազանությունը վկայում է, որ Ուրարտուում ապրող տարբեր էթնիկ
տարրեր, չնայած պետական կրոնի առկայությանը, պահպանում էին
իրենց յուրահատուկ պատկերացումները հանդերձյալ կյանքի մասին։
Մինչև միջնադար Բաքի Օգյունը և Կուֆտինն առանձնացնում են
միայնակ, զույգ, մոր և մանկան, խմբային թաղումների տեսակները 16 :
Սակայն միջնադարում օգտագործվել է միայնակ թաղման տեսակը.
առանձնացնում են՝ տղաթաղ, քահանայաթաղ և աշխարհաթաղ թաղ-
ման տեսակները։ Այստեղ թաղման ծեսի խնդիրն էր սիրաշահել, գո-
հացնել հանգուցյալի հոգին։ Մինչև մարմինը հողին հաձնելը այն սա-
վառնում է նրա շուրջ, տեսնում, լսում կատարվածը, ապա միայն
հանգրվանում հանդերձյալ աշխարհում 17 : Միջնադարում հավատում
էին, որ մարդու մահվան օրը նախապես որոշված և գրված է ճակա-
տին 18 : Այդ օրերի հաշիվը պահվում է երկնքում, հավաքվում կճուճ-
ներում, որոնց մեջ յուրաքանչյուր տարի մի կաթիլ ջուր է կաթում։ Երբ
կճուճը լցվում է, մարդը մահանում է 19 : Եթե մահացողը բարի է, բարի
հրեշտակը գալիս էր հոգին առնելու՝ մի փունջ ծաղիկ տալով մեռնողին,
իսկ եթե չար է, չար հրեշտակը երկար տանջելով, հարվածներով
Куфтин Б. А., Урартский колумбарий у подошвы Арарата и куро-аракссий
знеолит, Вестник Гос, Музея Грузии, вып, 13 в., 1994, с. 69-70:
15 Ղափանցյան Գ., Ուրարտուի պատմությունը, Երևան, 1940, էջ 94-99:
16 Ögün B., նշվ. աշխ., S. 650-667; Куфтин Б., նշվ. աշխ., с. 60-70.
17 Լալայան Ե., Ծիսական կարգեր, Թիֆլիս, 1913, էջ 31:
18 Харатян З., Культовые мотивы семейных обычаев и обрядов у армян /Հայ ազ-
գագրություն և բանահյուսություն հ. 17/, Երևան, 1989, էջ 50-54:
19 Լալայան Ե., Երկեր, հ. 4, Երևան, 1988, էջ, 186:
14
69