MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 68
որոնք առկա են նաև խեթական աշխարհում։ Մ.թ.ա. 2-րդ հազարամ-
յակի խեթական թաղումները համեմատելով Իգդիրի թաղումների հետ՝
Մ. Վան Լունը կարծում է, որ դիակիզման ծեսը խեթական մշակույթից է
տարածվել Ուրարտուում 9 : Բաքի Օգյունը և Էմին Բիլջիքը, դիտարկելով
Արծկեում դիակիզմամբ կատարված թաղումները, համամիտ են Վան
Լունի կարծիքին, քանի որ դրանք նման են խեթական թաղումներին 10 :
Սակայն բացառված չէ այն տեսակետը, որ դիակիզման ծիսակարգը
ունեցել է տեղական ծագում։ Հայաստանում այս ծիսակարգով
թաղումները կատարվել են մինչև վաղ միջնադար 11 : Երևանյան
դամբարաններից մեկում հայտնաբերվել են հանգուցյալի մասնատված
ոսկորներ, ինչը վկայում է դիաթաղման մեկ այլ ձևի` դիամասնատման
մասին 12 :
Հայտնի են Արգիշտիխինիլիի թաղումները, որտեղ գտնվել են
սարկոֆագներ (երկարությունը՝ 1,52 մ, լայնությունը՝ 0,75-7 մ, խորու-
թյունը՝ 0,65 մ), որոնք ծածկված են եղել երեք սալերով։ Սարկոֆագի մեջ
դրված են եղել չորս աճյունասափորներ, որոնց մեջ գտնվել են մարդ-
կանց կոտրված ոսկորներ 13 : Դրանց կողքին դնում էին այն իրերը, որոնք
հանդերձյալ աշխարհում տվյալ մարդու համար անհրաժեշտ է։ Սար-
կոֆագները ունեին անցքեր, որոնք հիմք են տվել Բ. Ա. Կուֆտինին են-
թադրելու, որ Ուրարտուում գոյություն է ունեցել այն պատկերացումը,
թե հոգին անմիջապես չի լքում հանգուցյալի աճյունը, նույնիսկ դիակի
մոխրանալուց հետո և կարիք ունի հաղորդակցվելու արտաքին աշ-
խարհի, մասնավորապես՝ դամբարանում դրված իրերի հետ։ Բ. Ա.
Կուֆտինը հայտնում է նաև, որ հանգուցյալին սովորաբար այրել են իր
Burney C., The ancient Near East, London, 1968, p. 51.
Ögün B.; Bigic E., Recent Archaeological Reasearch in Turkey Adilcevaz, Anatolian
Studies, 23, British institute of Archaeology at Ankara, London, 1973, p. 14-15.
11 Մարտիրոսյան Հ., Հայաստանի միջին բրոնզեդարյան մշակույթի բնույթն ու
զարգացման ուղիները, Հայ Ժողովրդի պատմություն, Երևան, 1971, էջ 161-162;
Խաչատրյան Ժ., Դիակիզումը Հայաստանում (մ.թ.ա. 2-րդ-3-րդ դդ.), Լրաբեր
ՀՍՍՀ, ԳԱ, 1975, հ. 2, էջ 57-69:
12 Ավետիսյան Հ., Բոբոխյան Ա., Ուրարտուի հնագիտություն, Երևան, 2010, էջ
170-175:
13 Մարտիրոսյան Հ., Թորոսյան Ռ. , Արգիշտիխինիլիի սարկոֆագը, Պատմա-
բանասիրական հանդես, 1989, հ. 3, էջ 221-227:
9
10
68