MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 67
դիակիզում, հուշադամբարանային «թաղում»: Բնորոշ գծերից է նաև
հանգուցյալին կողքի պառկեցրած, կծկված վերջույթներով թաղելը 3 :
Ուրարտուում ընդունված են եղել ժայռափոր դամբարանները, որոնք
սովորաբար կազմված էին լինում մի քանի սրահներից և որոնցում
դրվում էին հանգուցյալի աճյունը իր ունեցվածքով հանդերձ։ Այդպիսի
դամբարաններ կան Վանա ժայռի կառույցներում, Լիճ, Օշական, Նոր
Արեշ, Արծկե, Չրմես, Պատնոս, Ալիշար հնավայրերում 4 : Մեկ այլ տե-
սակ են անձավային դամբարանները, որոնցից հանդիպում ենք Արգիշ-
տիխինիլիի, Թեյշեբանիի անձավներում, 5 ինչպես նաև Բոոտան կայա,
Կայալի Դերե և Գեղհովիտ հնավայրերում 6 : Գրեթե բոլոր ուսումնա-
սիրողները՝ Պիոտրովսկին, Բաքի Օգյունը, Էմին Բիլջիքը, Չարլզ Բուր-
նեյը, Կուֆտինը, Օնիկ Խնկիկյանը, Սիմոն Հմայակյանը և այլ անվանի
գիտնականներ, եկել են այն եզրահանգմանը, որ Ուրարտուում լայն
տարածում են գտել թաղման դիակիզման, դիաթաղման և դիամաս-
նատման եղանակները 7 :
Թաղումների ուսումնասիրման համար կարևորվում է Իգդիրի
մոտ գտնվող Մալաքլու գյուղի դամբարանադաշտը, որը հայտնաբերվել
է 1914 թ. Պ. Պետրովի կողմից։ Այստեղ պեղված 14 դամբարաններից
մեկում կատարվել է դիաթաղում, իսկ մյուսներում՝ դիակիզում 8 : Մ.
Վան Լունը, խոսելով ուրարտական մշակույթի մասին, նկատել է, որ
ուրարտական դամբարանային կառուցվածքների հորինվածքային
առանձնահատկությունների և թաղման ծիսակարգի վրա ազդեցություն
է ունեցել խեթական մշակույթը. այդ մասին վկայում են Փռյուգիայի
ճարտարապետական լուծումներին բնորոշ տարրերի տարածումը
Ուրարտու և քարերի միջև թաղված դիակիզման աճյունասափորները,
3 Ögün B., Die urartäïschen Bestattungsbräuche in: Studien Zut Religion and kultur
kleinasien, Geburstag, 1978, p. 650-677.
4 Մելքոնյան Մ., Ուրարտական ժայռափոր դամբարանները, նկարագրություն և
վերլուծություն, Երևան. 1995, էջ 59:
5 Մարտիրոսյան Հ., Թորոսյան Ռ., Արգիշտիխինիլիի սարկոֆագը, Պատմա-բա-
նասիրական հանդես, 1989, հ. 3, էջ 221-227:
6 Մելքոնյան Մ., նշվ. աշխ., էջ 59:
7 Հմայակյան Ս., Վանի թագավորության պետական կրոնը, Երևան, 1990, էջ, 78-
82: Խնկիկյան Օ., Հայաստանի հնագիտություն, Երևան, 2009, էջ 186-188: Пиот-
ровский Б., նշվ. աշխ., с. 93:
8 Туманян М., Культурные растения урартского периода в Армянской ССР, Ере-
ван 1948, N1, с. 76:
67