MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 66
ԱՆԺԵԼԱ ԵՐԻՑՅԱՆ
(ԵՊՀ)
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀՈՒՄ ԹԱՂՄԱՆ ԾԻՍԱԿԱՐԳԻ ՈՐՈՇ
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Անդրշիրիմյան կյանքի մասին պատկերացումներն ու մահվան
ծիսակարգին առնչվող սովորույթները շատ մեծ դերակատարում են
ունեցել այս կամ այն մշակույթի ձևավորման գործընթացում։ Մարդու
համար ամենահանելուկայինը միշտ եղել է մահը, որը հանգեցնում է
թաղման կատարման անխուսափելիության հանգամանքին և իր
հերթին առաջ բերում բազմաթիվ չբացահայտված հարցեր: Այդ ամենը
խթանում է թաղման տարատեսակ եղանակների ձևավորմանն ու զար-
գացմանը: Դեռևս հնագույն ժամանակներից, ինչպես մահվան, այնպես
էլ թաղման մասին պատկերացումները տարբեր են եղել: Դրանք
կապվում են և´ կրոնական հայացքների, և´սոցիալական դիրքի հետ:
Դրա վառ ապացույցն են տարատեսակ դամբարաններն ու դրանց վեր-
գետնյա նշանները, կմախքների դիրքերը և թաղման ժամանակ կա-
տարված ծեսերը, որոնք ցույց են տալիս այդ ժամանակաշրջանի կրո-
նական հավատալիքների բուն էությունը:
Հայկական լեռնաշխարհի վաղագույն շրջանի Թաղումներն օժտ-
ված են եղել որոշակի հատկանիշներով և պահպանվել են մինչև միջ-
նադար, ինչպես նաև արտացոլվել են քրիստոնեական թաղման ծեսում։
թաղման կարևորագույն բաղադրիչներից է նրա ծիսակարգը, որտեղ
դրսևորվում է հուղարկավորողների վերաբերմունքը ննջեցյալի հան-
դեպ: Ծիսակարգը բաղկացած է մի քանի տարրերից` թաղման եղանա-
կից, տեսակից, աճյունի տեղադրությունից, կմախքի դիրքից, դիակի և
դեմքի ուղղվածությունից, աճյունի հանգչելատեղից և այլն 1 : Ըստ Պիոտ-
րովսկու՝ միևնույն դամբարանադաշտի համաժամանակյա Թա-
ղումներում ծիսակարգի բազմաձևությունը կարող է լինել նաև սո-
ցիալական անհավասարության կամ մահվան հանգամանքների ար-
դյունք 2 : Առանձնացվում են թաղման հետևյալ եղանակները` դիա-
թաղում, դիամասնատում, գլխի թաղում, երկրորդվող դիաթաղում,
Элиаде М., Космос и история, Избранные работы, Москва, 1987, с. 203.
Пиотровский Б., Археология Закавказья. С древнейших времен до 1 тысяче-
ления до н. э., Ленинград, 1949, с. 87.
1
2
66