MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 55
հարավային և արևելյան պատի միացման արտաքին անկյունի հատվա-
ծում գտնվել է բրոնզե օղ (Աղյուսակ 1, զ.):
Սենյակ 002
Սենյակ 002-ը ևս միջին մեծության կիսակոպտատաշ երկշար,
տեղ-տեղ միաշար պատերով կառույց է: 2015 թ. սենյակը պեղվել է
մասամբ: Բացվել են սենյակի արևելյան և արևմտյան պատերը, ինչպես
նաև առաջին տոփոնված հատակը, որը գտնվում էր անմիջապես ճի-
մահողի տակ: Ֆիքսվել է նաև դրան հաջորդող երկրորդ նման հատակը:
2016 թ. գրեթե ամբողջությամբ բացվել է սենյակ 002-ի հյուսիսային երկ-
շար պատը (Նկար 5, 6, 8): Ցավոք, գյուղացիների` սեփականատերերի
հետ համաձայնության գալուց հետո արշավախումբը որոշեց ապա-
հովության համար չընդլայնել պեղավայրը 16 : Այդ պատճառով չբացվեց
Սենյակ 002-ի հյուսիսարևմտյան պատի անկյունը: Սենյակ 002-ում
նույն սենյակի և Սենյակ 001-ի բաժանարար պատի տակ՝ կենտրոնում,
առաջին հատակի վրա, գտնվեց դռան կրնկակոխ (Աղյուսակ 1, բ.):
Գտածոներն իրենցից ներկայացնում են խեցեղենի բեկորներ, որոնք
առավելապես թվագրվում են հետուրարտական ժամանկաշրջանով:
Բացի այդ՝ հայտնաբերվել են վանակատի ցլեպներ, կենդանական ոս-
կորներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2015-2016 թթ. պեղումները տեղամաս C-ում բավականին կարևոր
արդյունքներ են գրանցել: Հայտնաբերվել է արտաքին բնակավայրի մի
հատվածը: Կարելի է փաստել, որ այստեղ բացվել են Օձաբերդի ար-
տաքին բնակավայրի կամ քաղաքային հատվածի առաջին սենյակները:
Ըստ երևույթին, դրանք հանդիսանում են մեկ ընդհանուր կառույցի
մաս: Ըստ վերջին պեղումների արդյունքների՝ սենյակներ 001 և 002-ը
հետուրարտական ժամանակաշրջանի կառույցներ են: Ըստ Սենյակ
001-ում արված հնագիտական պեղումների արդյունքների՝ կարելի է
ենթադրել, որ վերը նշված սենյակները կառուցվել են ավելի վաղ կա-
ռույցի վրա, որը հավանաբար վերաբերում է միջին երկաթի Ք. ա. VIII-
VII դարերին: Ըստ ամենայնի՝ այդ կառույցի վրա կատարվել են խճա-
քարային լցոնումներ՝ արհեստականորեն բարձրացնելով հողի մակար-
դակը: Այնուհետև կառուցվել է հետուրարտական առաջին կավածեփ
հատակը: Հաշվի առնելով հատակների ցածր մակարդակը հիմնապա-
Բանն այն է, որ, ցավոք, ամբողջ տարածքը հատկացված է որպես տնամերձ
հողատարածք:
16
55