MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 56

տից՝ կարելի է ենթադրել, որ սենյակները կարող էին նաև լինել կիսա- գետնափոր: Ճարտարապետական առումով սենկաները ունեն զուգա- հեռներ համաժամանակյա այլ հուշարձանների հետ: Այս առումով նման ամենամոտ համաժամանակյա հուշարձանը Կարճաղբյուրի բնակավայրն է (Նկար 10), որը Օձաբերդից գտնվում մոտ 5 կմ հեռա- վորության վրա: Այստեղ պեղումներ են իրականացվել Ի. Կարապետ- յանի ղեկավարությամբ 17 : Տեղամաս C-ում սենյակներ 001-ը և 002-ը հավանաբար չեն սահմանափակվել նշված երկու սենյակներով: Այդ են վկայում կառույցի հարավարևելյան անկյունից դուրս եկող և դեպի հարավ շարունակվող պատը, ինչպես նաև պեղավայրի հյուսիս- արևմտյան մասում գտնվող հարթեցված քարերով հատակը: Պեղում- ների արդյունքում սենյակներ 001-ից և 002-ից գտնված նյութական մշակույթին վերաբերող առարկաներն առավելապես հետուրարտա- կան ժամանակաշրջանին են պատկանում: Հաշվի առնելով այն հան- գամանքը, որ Օձաբերդի տարբեր հատվածներում արված պեղումների արդյունքում ֆիքսվել են գլխավորապես հետուրարտական ժամանա- կաշրջանի կառույցներ և շերտեր, ապա, կարելի է ենթադրել, որ տվյալ ժամանակահատվածում ևս Օձաբերդը եղել է կարևոր կենտրոն և բնա- կավայր՝ իր ամրոցով, միջնաբերդով և արտաքին բնակավայրով: ARTUR MIKAELYAN (YSU) ARMAN YEGHIAZARYAN (ASPU) THE MAIN RESULTS OF THE EXCAVATIONS OF ROOMS 001 AND 002 OF THE OUTER TOWN OF ODZABERD (BRIEF REVIEW) Odzaberd is located on the South-Eastern shore of Lake Sevan (Republic of Armenia). The cuneiform inscription situated on the North- Western cliff of the fortress testifies that the Urartian king Rusa I built a fortress named after the Urartian Storm God (Teišeba). The current article focuses on the results of the excavations of the rooms 001 and 002 of the Outer town of Odzaberd, situated in south of the fortress. According to the Կարճաղբյուրի բնակավայրի պեղումների մասին տե՛ս Կարապետյան Ի., Կարճաղբյուրի պեղումները (1975-1978), էջ 268-277, նույնի՝ Հայաստանի նյու- թական մշակույթը. մ. թ. ա. VI-IV դդ., Հայաստանի հնագիտական հուշար- ձանները, 19, Երևան, 2003, էջ 17: 17 56