MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 54

կավածեփ հատակը: Հատակի վրա գտնվեց պեմզայից պատրաստված ձկան կարթի կլոր ծանրոց (Աղյուսակ 1, դ.): Այս հանգամանքը որոշակի հիմքեր է տալիս ենթադրելու, որ այս սենյակում ապրողները զբաղվել են ձկնորսությամբ: Այստեղ գտնվեցին նաև հետուրարտական ժամանակաշրջանի խեցեղեն մնացորդներ և կենդանական ոսկորներ: Այնուհետև ֆիքսվեց խճաքարերով հարթեցման երկու շերտ: Մոտ 40 սմ խճաքարային շերտը շարունակվում է: Ակնհայտ է, որ խճաքարերով արվել է մակարդակի բարձրացում, իսկ այնուհետև`հարթեցում` Սեն- յակ 001-ի վազագույն հատակի պատրաստման համար: Այն հետագա- յում ավելացվել է իրար հաջորդող երկու կավածեփ հատակներով: Խճաքարերով շերտերի տակ որոշ հատվածներում ֆիքսվեց հողե շերտեր (Նկար 7): Այստեղ գլխավորապես գտնվեցին սև գույնի խեցեղեն բեկորներ (Աղյուսակ 3), կենդանական ոսկորների կտորներ և վանակատե բեկորներ: Մեր կարծիքով, գտնված խեցեղենը կարելի է թվագրել Ք. ա. VIII-VII դարերով 14 : Մեզ հավանական է թվում, որ ՇՄ 019-ը և 020-ը կառույցի պատի հատված է, որը վերաբերում է Ք. Ա. VIII- VII դարերին: Այնուհետև հետուրարտական փուլում այս կառույցը փակվել է, արվել է խճաքարով հարթեցում և ստեղծվել կիսագետնափոր կացարանի հատակը (Աղյուսակ 3): Սենյակ 001-ում խեցեղենի բեկորներից բացի գտնվել է աղորիքի հատված (Աղյուսակ 1, ա.), խաղաքար (Աղյուսակ 1, ե.), կրակարանի բեկորներ, պեմզայից պատրաստված վերը նշված կլոր ծանրոցը, որը նախատեսված է եղել ձկնորսության համար (Աղյուսակ 1, դ.): Հաշվի առնելով Սևանա լճի բավականին մոտ լինելը՝ կարելի է ենթադրել, որ ձկնորսությունը զգալի տեղ է զբաղեցրել տվյալ բնակավայրի բնակիչ- ների համար: Նման ծանրոցի զուգահեռներ հայտնաբերվել են Օձա- բերդից ոչ շատ հեռավորության վրա գտնվող Կարճաղբյուրի բնակա- վայրի պեղումներից 15 : Այս սենյակում 2015-2016 թթ. պեղաշրջանների ընթացքում նաև գտնվել են վանակատի ցլեպներ, կենդանական ոսկորներ: Խիստ աղքատիկ են մետաղից պատրաստված գտածոները: Այս առումով հայտնաբերվել են գամ (Աղյուսակ 1, է.), իսկ Սենյակ 001-ի Տեղամաս C-ից հայտնաբերված որոշ առանձնացված խեցեղեն նմուշների գծանկարները տե՛ս՝ Աղյուսակ 2: 15 Կարապետյան Ի., Կարճաղբյուրի պեղումները (1975-1978), Պատմաբանա- սիրական հանդես, N 3, 1979, էջ 276: 14 54