MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 53
8542179.0650 Z1936.77, 3. X-4446518.2728 Y-8542177.0075 Z1936.77 4. X-
4446520.2408 Y-8542165.1614 Z 1935.24: Արդյունքում նոր ընդլայնված
տեղամասում բացվեց սենյակ 002-ը գրեթե ամբողջությամբ: Սենյակ
001–ից դեպի հարավ ուղվածությամբ ֆիքսվեց եռաշար պատի
հատված, որը, ըստ երևույթին, հանդիսացել է կառույցի հատված:
Սենյակներ 001 և 002-ի կից ուղղվածությունը դեպի հյուսիս-արևմուտք
ֆիքսվել է հարթեցված քարերով հատակ, որտեղ ևս կատարվել է
ստուգողական փոսորակ: Ստուգողական փոսորակ է արվել նաև
պեղավայրի արևելյան հատվածի միջնամասում: Դրա նպատակն էր
պարզել արդյոք հետուրարտական ժամանակաշրջանի շերտերից բացի
կան այլ շերտեր: Այստեղ արված պեղումները ցույց տվեցին, որ շեր-
տերը շարունակվում են:
Մեր նպատակն է կոնկրետ անրադառնալ Սենյակ 001-ի և
Սենյակ 002-ի պեղումների հիմնական արդյունքներին:
Սենյակ 001
Սենյակ 001-ը քառանկյուն կառույց է՝ շարված կիսակոպտատաշ
երկշար, տեղ-տեղ միաշար շարվածքով: Պեղումների արդյունքում
ֆիքսվել են սենյակի մեկ շար բարձրությամբ հիմնաքարերը: Հավա-
նաբար, վերին շարվածքներն ավերվել են մելորացիաի արդյունքում:
2015 թ. սենյակ 001-ի արևելյան հատվածում արվել է ստուգողական
փոսորակ, որի արդյունքում ֆիքսվեցին մի քանի կավածեփ հատակներ:
Հավանաբար, դրանք վերաբերում են հետուրարտական ժամանակա-
շրջանի տարբեր փուլերի: Հաջորդաբար ֆիքսվեցին խճաքարերով
շերտ, այնուհետև՝ կարծր հողից բաղկացած շերտ: Փոսորակում
ֆիքսվեց մի մեծ քար, որը գտնվում էր անմիջապես հյուսիսարևելյան
պատի տակ: Փոսորակի ստորին հատվածում, մոտ 1.15 մ խորության
վրա ֆիքսվել է մանր և միջին քարերով շերտեր և երկշար քարերով
կառույց, որը պատ էր հիշեցնում: Այս ստուգողական փոսորակից
գտնվեց նաև «վիշապանման» քարի բեկոր (Աղյուսալ 1, գ.), որը վերա-
օգտագործվել է սենյակում շինարարարական աշխատանքների հա-
մար 13 :
2016 թ. ստուգողական փոսորակը ընդլայնվեց՝ (Նկար 6, 8, 9)
ներառելով իր մեջ ամբողջ սենյակը: Հեռացվեցին սենյակի երկրորդ
հատակին դրված քարերը: Այնուհետև ամբողջովին ֆիքսվեց հաջորդ
Այս տեսակետը պատկանում է Օձաբերդի հնագիտական արշավախմբի ղե-
կավար Մ. Բադալյանին:
13
53